МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +7 °C ... +20 °C Завтра+21 °C
Հեղինակային կրթական ծրագրի ամենամյա մայիսյան 8-րդ ստեղծագործական հավաք
18:07, 06.05.2013
3863 | 0

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2013թ. մայիսի 13-18

Մասնակիցները՝ հանրակրթական դպրոցի մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, կրթական կազմակերպություններ, անհատներ

Ծրագրում`
1. «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» հեղինակային կրթական ծրագրի կազմակերպում, արդյունքներ և տարածում

  • կրթահամալիրը կաբինետ-ընթերցարանների, կաբինետ-արհեստանոցների, կաբինետ-լաբորատորիաների, կաբինետ-արվեստանոցների, կաբինետ-սրահների, կաբինետ-դահլիճների համակարգ
  • ուսումնական նախագծերը` սովորողի և դասավանդողի համատեղ ուսումնական աշխատանք
    Մայրենի լեզվի, գրականության (ընթերցանության) ուսուցման խնդիրների վերաբերյալ հանրապետական քննարկում-կլոր սեղան
  • ուսուցման կազմակերպման մեդիագործիքները` սովորողների, դասավանդողների բլոգներ, կայքեր
  • ուսումնական պարապմունքի կազմակերպման ձևերը` դպրոցի ընդհանուր, դասարանի, խմբի, ակումբի
  • հեղինակային կրթական ծրագրերի տարածման աշխատանք

2. «Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում» գիտափորձ
3. Հեղինակային կրթական ծրագրի գնահատում

  • 1-ին դասարանցիների «Մեդիագետ եմ» նախագիծը
  • կրթական ծրագրերի ելքեր. 4-րդ, 6-րդ, 9-րդ, 12-րդ դասարանցիների ուսումնական գործունեության ամփոփման նախագծեր

Հավաքի`

  • բաց պարապմունքները կազմակերպվում են կրթահամալիրի դպրոցներում, նախակրթարաններում.
  • քննարկումները կազմակերպվում են առցանց, կլոր սեղանները` հանրապետության մարզերի հանրակրթական դպրոցներում.
  • մանկավարժական հոդվածները հրապարակվում են դասավանդողների բլոգներում և «Դպիրում»` սկսած 66-րդ համարից, ըստ պատրաստության.
  • սովորողների հետազոտական-ստեղծագործական աշխատանքները հրապարակվում են անհատական բլոգներում և «Լուսաստղում» ։

Արտերկրից ներկայացվող հոդվածի հայերեն թարգմանությունը կրթահամալիրում ապահովվում է: Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի հյուրատնից:


«Փորձարարական մանկավարական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագիր

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4613 | 0
12:54, 03.11.2015
5017 | 0
15:02, 26.10.2015
4117 | 0
наверх