МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Завтра+20 °C
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնը ստեղծված է լինելու այն հարթակը, որի միջոցով բարձրաձայնելու ենք հանրության շրջանում առկա մտահոգությունները
09:29, 08.06.2022
1468 | 0
Գիտակցելով ներկայումս Արցախում ստեղծված իրավիճակը և հանրության շրջանում առկա բազմաթիվ անվտանգային, սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներն ու մտահոգությունները, հիմնադրել ենք «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնը։ Կենտրոնի նպատակն է անաչառ և համապարփակ ուսումնասիրությունների, վերլուծությունների իրականացման միջոցով երևան հանել արցախահայության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, հանդես գալ դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններով:
Նվիրումը Հայրենիքի բարգավաճման գործին մեր մղիչ ուժն է՝ ներկա մարտահրավերներին պատասխանատվությամբ, նվիրումով, բարձրորակ մասնագիտական և ազգային գաղափարախոսական սկզբունքներով առաջնորդվող անձնակազմով հաղթահարելու գիտակցումով:
Հաշվի առնելով վերոնշյալը և մեր կողմից ուրվագծված գործունեության ուղղությունները, կենտրոնը բաց է համագործակցության համար եւ պատրաստակամ լսելու ձեր կողմից հնչեցված հարցադրումները։
Կենտրոնին կարող եք դիմել անձնական նամակ ուղարկելով ֆեյսբուքյան էջին կամ gen.artsakh@gmail.com էլեկտրոնային հասցեին:



Нравится


Комментировать
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
наверх