МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Завтра+28 °C
Արցախի հազարավոր քաղաքացիներ չեն ստացել հասանելիք փոխհատուցումները
12:45, 15.06.2022
1316 | 0
Ստանալով Արցախում իրականացվող սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության միջոցառումների վերաբերյալ բազմաթիվ քաղաքացիների հարցադրումներ, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ դրանցից մեկին։
Այսպես, վստահաբար շատերն են հիշում, որ 2021թ. հուլիսի կեսին մեկնարկել է ԱՀ բնակիչների կողմից ՀՀ տարածքում 2020թ սեպտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված խախտումների գծով առաջացած տուգանքների գումարները փոխհատուցելու միջոցառումը։ ԱՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 14-ի N1356-Ա որոշմամբ հաստատվել է Արցախի Հանրապետության ոստիկանությանը ֆինանսական միջոցներ հատկացնել պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից:
Փոխհատուցում ստանալու նպատակով քաղաքացիների կողմից ԱՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան բաժնում լրացվել են դիմումներ 2021 հուլիսի կեսին, այսինքն՝ գրեթե 1 տարի առաջ, սակայն առայժմ Արցախի հազարավոր քաղաքացիներ չեն ստացել հասանելիք փոխհատուցումները։
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնը, ելնելով անհրաժեշտությունից, գրավոր դիմել է ԱՀ ներքին գործերի նախարարությանը՝ այս ֆինանսական միջոցառման իրականացման խոչընդոտների, վերջնաժամկետների, չափազանց դանդաղ ընթացքի պատճառների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։




Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
наверх