МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +21 °C Завтра+25 °C
Չհանդիպում
22:39, 11.07.2022
1345 | 0

Չգիտեմ ինչո՞ւ ինձ միշտ թվացել է, որ մեր հանդիպումը պետք է կայանա, չէ՞ որ առաջին իսկական Սերը չի կարող այդպես անհետ կորչել…

Թվացե՜լ է…

Ուղիղ 48 տարի անց և անսպասելի չէր համենայն դեպս ինձ համար:

- Չճանաչեցի՞ր, չհիշեցի՞ր, իսկ ես դեռ հեռվից զգացի, որ հենց դու ես, բարև՜:

- Բարև՜, քեզ չեմ մոռացել, որ հիշեմ, փոխվե՜լ ես:

- Ծերացե՞լ եմ, արդեն տատիկ եմ, մի՛ նայիր այդպես:

- Շա՜տ եմ փնտրել քեզ բոլոր սոց. ցանցերում, չեմ գտել, նոր ազգանունդ չգիտեի՜:

- Իսկ ես միշտ եղե՛լ եմ, մի՛շտ կարդացել քեզ, ցույց չեմ տվել, որ ես եմ, չես փոխվել առաջվա նման հանելուկներով ես գրում:


Նայում եմ իմ առաջին իսկական սիրո աչքերին ու չեմ հավատում սեփական աչքերիս:


- Ինչպե՞ս թե հանելուկներով, որտե՞ղ ես հանդիպել հանելուկի:

- Վերջին անգամ կարդացի, որ երազներդ ծերացել են, հանելուկ չի՞, երազներիդ վարսերը սպիտակե՞լ են, երազներդ կնճռոտվե՞լ, երազներիդ ատամները թափվե՞լ են…


Նայում եմ իմ առաջին իսկական սիրո աչքերին ու խարույկից թռչող կալծեր չեմ տեսնում,

չեմ տեսնում թափից մեջքերն ուռեցրած, ափերին հարվածող ալիքներ,

մարմնի աննշան շարժումներում չեմ տեսնում հրաբխից դուրս ժայթքող իր ճանապարհին ամեն ինչ այրող այն լավան, որն ինձ այրել է մինչ այս:


- Չէ իհարկե, այդպես չի՛, առաջ երբ երազում քեզ հանդիպո՜ւմ էի խելագարի նման հարձակվում էի, գրկում ու համբուրում աչքե՜րդ, շուրթե՜րդ, պարանո՜ցդ, հետո համբուրելով իջնո՜ւմ…

- Լա՜վ, լա՜վ վերջացրո՛ւ, մեծ մարդ ես, ի՞սկ հիմա:

- Հիմա դանդա՜ղ մոտենում եմ, համբուրում ճակատդ, հարցնում եմ թոշակդ բավարարո՞ւմ է, թոռներդ չարաճճի՞ են…ու հեռանում:


Նայում եմ իմ առաջին իսկական սիրո հեռացող քայլերին ու հասկանում, որ ոչինչ էլ իսկական չի - բացի երազանքներից, իսկ երազանքները երազների նման երբեք չեն ծերանում:



Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
438 | 0
14:27, 06.03.2024
413 | 0
00:16, 29.01.2024
575 | 0
22:42, 16.01.2024
484 | 0
21:28, 15.01.2024
528 | 0
13:30, 09.01.2024
620 | 0
13:16, 30.12.2023
633 | 0
12:50, 21.12.2023
577 | 0
21:14, 19.11.2023
543 | 0
23:34, 23.10.2023
605 | 0
10:18, 11.10.2023
610 | 0
наверх