
Այսօր Հայաստանի կառավարությունը թաքցնում է Խաչիկ գյուղի և Արցախի Գանձասարի դիրքերում կատարվող իրականությունը, կրկին դիմելով 2020-ի պատերազմական օրերի մեթոդներին` հերքում, սուտ, ապատեղեկատվություն, լռություն... Նորից փորձում են թաքցնել, մարդկանցից, բթացնել ու ոչխարացնել, դրանով էլ ավելի մեծ վտանգի ենթարկելով զորքն ու քաղաքացիներին։ Օրինակ ես` միգուցեև ցանկանում եմ հետևելով «վարչապետիս» խորհրդին, գնալ ինչ-որ դաշտեր, սինդրիկ հավաքելու, որտեղ որ իրականում մարտեր են ընթանում։ Ինչու՞ են կառավարությունն ու ՊՆ-ն այդ մասին ամենավերջինը հայտարարում, երբ ամեն ինչն արդեն եղած, պրծած է |