ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ 2022 Embassy Festival
Ի թիվս 50-ից ավելի երկրների, փառատոնին իր տաղավարով ներկա է Հայաստանը: Ներկայացված է Հայկական մշակույթը` խոհանոց, ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, հայկական տարբեր տեսակի ապրանքանմուշներ: Խոհարարական մասում հայկական կողմը իր այցելուներին ներկայացնելու է հայտնի հայկական ուտեստներ` խորովածն ավանդական լավաշով, հայկական քաղցրավենիքով, չոր մրգով ու գինիներով: Հայ երգն ու պարը բազմաթիվ ներկաների մասնակցությամբ հաջողությամբ մատուցեցին Հաագայի «Աբովյան» մշակութային միության սաները: |