Բազմիցս գրել և արտահայտել եմ իմ վերաբերմունքը Սփյուռքահայության նկատմամբ ու ասեմ, որ ավելորդ չի լինի մեկ անգամ ևս կրկնել, որ ԳԵՐԴՐԱԿԱՆ վերաբերմունք ունեմ նրանց նկատմամբ. բայց սա դեռ նախերգանք է այն բանի, որ ի նկատի ունեմ նրանց լեզուն, վերաբերմունքը այս կամ այն հարցին, իրենց պատկերացումները և այլն ՍԱԿԱՅՆ լրիվ բացասական եմ ընդունում նրանց ԳԻՐԸ ու հարց է առաջանում թե ինչպես կարելի է 10-12 տարի լինել ՖԲ-ում կարդալ ՀԱՅԵՐԵՆ բայց բանի տեղ չդնելով նորից շարունակել նման վերաբերմունք ցուցաբերել գրավոր լեզվի նկատմամբ, որը մեղմ ասած (չեմ գրում նրա համար որ նեղացնեմ) տհաճություն է պատճառում: ՕՐԻՆԱԿ գրել բառ 4 տառից և անել 2 սխալ խոսք=խօսկ, ՛՛է՛՛ –ի թոխարեն գրել ՛՛ե՛՛ և հակառակը, ՛՛բ՛՛-ի փոխարեն ՛՛փ՛՛ և հակառակը: Կը սիրեն, կը վիրավորեն, Լոս Անճելոս, Կարօտցած, Ցեւացուր (ձևացրու) Փնտռէր (փնտրիր) կօշիկներ և այլն և այլն: Մեկ անգամ էլ նշեմ որ արևմտահայերեն բանավոր խոսքին ԴԵՄ ՉԵՄ, դա դժվար է փոխել բայց այ գրավոր….. |
Подписаться на новостную ленту