МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Завтра+25 °C
Առանց անհավատների դեմ սրբազան պատերազմի (ջհադ) իսլամական պետություն չէր կարող լինել (2)
23:20, 05.09.2022
1915 | 0

Իսլամի անհագուրդ նվաճումների ժամանակներում պատերազմական գործողություններն սկսելուց առաջ քյաֆիրներին առաջարկվել է կա՛մ ընդունել իսլամը, կա՛մ գլխահարկ (ջիզիե) տալ: Եթե քյաֆիրները հոժար կամքով համաձայնել են գլխահարկ տալ, այդ պարագայում հարձակում չի եղել, և անհավատներն օրենքի պաշտպանության տակ են առնվել: Իսկ եթե մերժել են երկու առաջարկն էլ, սկսվել է պատերազմ (պտղատու ծառերը կտրատվել են, ցանքերը՝ ոչնչացվել, տները՝ հրդեհվել): Եթե քյաֆիրները ճակատամարտի դաշտում իրենց շարքերի առջև կանգնեցրել են գերված մահմեդականների, որպեսզի պաշտպանվեն, հարձակվող մահմեդանները չպիտի կանգ առնեն, և եթե մարտի ընթացքում գերի մահմեդականներ սպանվեն, դրա համար ոչ մի պատասխանատվություն չի եղել:

Եթե մահմեդականների գրաված քաղաքում ապրել են մուսուլմաններ և իսլամին հպատակված ոչ մահմեդական հարկատուներ, ապա արգելվել է որևէ մեկին սպանել: Բայց եթե քաղաքից դուրս է բերվել մուսուլմանների և հարկատու ոչ մուսուլմանների թվին հավասար մարդկանց մի քանակություն, այդժամ թույլատրվել է կոտորել մնացած բոլոր բնակիչներին: Սակայն կարգ է եղել, որ չի կարելի կոտորել կանանց, երեխաներին, ծերերին, հաշմանդամներին, կույրերին, խելագարներին, հիվանդներին, աշխարհիկ կյանքից հեռացած կրոնավորներին, ճգնավորներին, բայց այն պայմանով, որ հիշյալ կարգի մարդկանցից չպիտի խնայվեն քյաֆիրների երկրի թագավորը, պատերազմական գործը լավ հասկացող և հարուստ մարդիկ: Սակայն այս արգելքը սոսկ բարոյական բնույթ է կրել, և չթույլատրված սպանություններ կատարողը պարտավոր է եղել ընդամենը զղջալ Ալլահի առաջ: Նա որևէ տուգանքի չի ենթարկվել, որովհետև քյաֆիրի արյունն անարժեք է համարվել:

Թույլատրվել է ման տալ սպանված քյաֆիրների գլուխները՝ ուղղահավատների վրեժը հագեցնելու և միաժամանակ կատաղություն բորբոքելու համար:

Թույլատրվել է քանդել անհավատների գերեզմանները, եթե դրանցում գանձ է եղել:

Պատերազմական ամբողջ ավարը պատկանել է մուսուլմաններին, որոնց գլխավոր հրամանատարն այդ ավարը բաժանել է կռվողներին: Պատերազմը վերջացնելու համար մահմեդականներին թույլատրվել է փողի դիմաց հաշտություն կնքել քյաֆիրների հետ: Եթե մահմեդականը նեղ դրության մեջ է եղել, նույնպես իրավունք է ունեցել փողով հաշտություն կնքել:

Եթե քյաֆիրները հաշտություն են ցանկացել, ապա «աման» («պաշտպանություն») են խնդրել և հաշտություն են ստացել: Պատերազմի մասնակից յուրաքանչյուր մյուսլիմ, լիներ նա նույնիսկ պատանի, ստրուկ, զառամյալ ծեր, կույր, իրավունք է ունեցել «աման» շնորհել թե՛ մեկ, թե՛ մի խումբ քյաֆիրների, նույնիսկ՝ մի ամբողջ քաղաքի: Թույլատրելի է համարվել «աման» տալ ոչ միայն քյաֆիրներին անծանոթ լեզվով, այլև նշաններով ու ակնարկներով: «Աման» ստացած քյաֆիրին այլև արգելված է եղել սպանել: Բայց իմամն իրավունք է ունեցել քանդել շնորհված «աման» -ը, եթե այն ձեռնտու չի եղել մուսուլմաններին, իսկ անշահավետ «աման» պարգևած մյուսլիմը պատժվել է:

Իմամը, որն ուղղահավատների պետն է հանդիսացել և մարգարեի հաջորդ է համարվել, նվաճված երկրում լիակատար տիրոջ կարգավիճակ է ունեցել: Նա է հողերը բաժանել իր զինվորներին և զորապետներին իբրև պարգև: Նա իրավազոր է եղել նվաճված երկրի հողատերերին թողնել իրենց իրավունքների մեջ, ինչպես և զրկել նրանց այդ իրավունքներից:

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
299 | 0
09:44, 13.04.2024
407 | 0
11:39, 08.04.2024
405 | 0
09:16, 06.04.2024
353 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
наверх