
Ո՞ւմ հետ կխոսեր, Ո՞ւմ կբողոքեր մարդկային Սիրտը Խելագա՜ր-մոլո՜ր, … Թե անձրևը նեղանա՜ր Ու հեռանար մի օր…. Այդ ո՞նց պետք է թեթևացներ Մարդն իր Աչքը Ծանրության բեռից տխրամած ու չո՜ր, … Թե անձրևը նեղանա՜ր Ու հեռանար մի օր…. … Մարդու հոգին Կհամրանա՜ր. Կմոխրանար անդարձ Բուռն կարոտից տոչո՜ր, … Թե անձրևը նեղանա՜ր Ու հեռանար մի օր…. Ո՛չ ծիածան կլիներ- Ո’չ հույզերի լավաներ, Ո՛չ Հմայքի քող… … Թե անձրևը նեղանա՜ր Ու հեռանար մի օր…. Կլիներ մութ մի մոլորակ, Կամ էլ միայն Արեգակ- Արհավիրքի սովոր, … Թե անձրևը նեղանա՜ր Ու հեռանար մի օր…. Ի պահ չէ՛ր տա երկինքը Հո՜ւյսն իր, հո՜ւյզն իր Երկրագնդին՝ Եվ անմեղ և մեղավոր… … Թե անձրևը նեղանա՜ր Ու հեռանար մի օր…. Մարդը արձան կդառնար՝ կանգնած Հողին դարավոր, … Թե անձրևը նեղանա՜ր Ու հեռանար մի օր…. |