МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Завтра+25 °C
«Նիդերլանդական օրագիր». 10 տարի ֆեյսբուքյան հարթակում
12:28, 02.10.2022
1028 | 0

Sunday, 11 September 2022

«Նիդերլանդական օրագիր» . 10 տարի ֆեյսբուքյան հարթակում


Սեպտեմբերի 11-ին լրանում է Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր ֆեյսբուքյան հարթակի գործունեության 10 տարին:


Այս անգամ զերծ ենք մնում հետընթաց հայացք ուղղել անցյալին, քանի որ վերջին իրադարձությունները բարենպաստ չգտնվեցին մեր երկրի նկատմամբ, ուստիև ուրախանալու առիթը չունենք: Միայն ավելացնենք, որ այդ ընթացքում եղել են տարբեր հրապարակումներ, այդ թվում նիդերլանդահայ կյանքն արտացոլող բազմաթիվ հոդվածներ, հավաքվել է արխիվային արժեքավոր նյութեր:

✔️Այս կապակցությամբ շնորհավորում ու շնորհակալություն ենք հայտնում թերթի ակտիվին ու մեր բազմահազար ընթերցողներին:

Նիդերլանդական օրագիր ֆեյսբուքյան հարթակ
------------------

Ջերմորեն շնորհավորում ենք «Նիդերլանդական օրագիր» հարթակի հիմնադրման 10-ամյակի առթիվ: Իր գործունեության 10 տարիների ընթացքում պարբերականը եղել է նիդերլանդահայ համայնքի անբաժանելի մասը, մշտապես տրամադրելով կարևորություն ներկայացնող և արժանահավատ տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկացրել մշակութային և համայնքային միջոցառումների մասին` այդպիսով յուրահատուկ դերակատարություն ունենալով համայնքային կյանքում:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել դեսպանության գործունեության լուսաբանման հարցում արդյունավետ համագործակցության համար, որի շնորհիվ պարբերականի բազմահազարանոց լսարանը տեղեկանում է դեսպանության գործունեությանը:

«Նիդերլանդական օրագրի» ողջ խմբագրակազմին մաղթում եմ արգասաբեր աշխատանքային գործունեություն և նորանոր բարձրունքների նվաճում առաջիկա տասնամյակներում:

Տիգրան Բալայան

Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

10-ը սեպտեմբեր 2022, Հաագա

----------------
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և իմ անունից շնորհավորում եմ «Նիդերլանդական օրագիր» էլեկտրոնային թերթի 10-ամյակի առիթով:

Անչափ կարևորում ենք լրատվամիջոցի դերը համայնքում, որը տարիներ շարունակ լայնորեն լուսաբանում է թե՛ Նիդերլանդներում, թե՛ հայրենիքում և թե՛ տարբեր սփյուռքյան համայնքներում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները:

Մենք նույնպես հետևում ենք թերթի հրապարակումներին, և վստահաբար պետք է նշեմ, որ այն միշտ էլ աչքի է ընկել որակյալ նյութերով:

Շնորհակալություն ենք հայտնում նաև Ձեզ և խմբագրության բոլոր տարիների աշխատակիցներին և աջակիցներին, որոնց հետևողական աշխատանքների շնորհիվ «Նիդերլանդական օրագիրն» իր ուրույն տեղը գտավ սփյուռքի լրատվամիջոցների շարքում՝ ստեղծելով իր գեղեցիկ ձեռագիրը:

Մաղթում ենք նորանոր հաջողություններ, բազում ձեռքբերումներ` շարունակելու Ձեր հայանպաստ գործը:

Հարգանքով` ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

------------------

Մեր ընթերցողների շնորհավորական նամակներից.

Հարգելի «Նիդերլանդական օրագիրի» խմբագրակազմ սրտանց շնորհավորում եմ գործնեության 10-ամյակի կապակցությամբ։ Մեծ է հարթակի դերը հայրենիք սփյուռք կապերի ամրապնդման գորոծում։ Նիդերլանդական օրագիրը ակտիվորեն լուսաբանել է Արցախի Մեսորոպ Մաշտոց Համալսարանի կովկասագիտության կենտրոնի կողմից իրականացրած ծրագրերը։Ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները։ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսով

«Նիդերլանդական օրագիր» հարթակի 10-ամյա գործունեության առթիվ, գլխավոր խմբագիր Աշոտ Կնյազյանին (Hay Azian)

Շատ սիրելի Աշոտ,

«Աբովյան» մշակութային միության և Հոլանդահայ ֆեդերացիայի անունից և անձամբ իմ կողմից ջերմորեն շնորհավորում եմ «Նիդերլանդական օրագիր» հարթակի 10-ամյակը, մաղթում եմ քեզ և հարթակի բոլոր աշխատակիցներին առողջություն և անսպառ եռանդ շարունակելու այս հոյակապ աշխատանքը։ Անցած տաս տարվա ընթացքում, հատկապես քո անխոնջ, անշահախնդիր և անաչառ աշխատանքի շնորհիվ, կարողացել ես առարկայորեն լուսաբանել հոլանդահայության մշակութային, հասարակական աշխատանքները և հայությանը և Հայաստանին վերաբերող լուրերը և խնդիրները։ Դա եղել է հատկապես քո անմնացորդ աշխատանքի, հետևողականության, վեհ գաղափարների և զոհաբերության շնորհիվ։ Քեզ և Օրագրի հարթակի անձնակազմին մաղթում եմ նորանոր հաջողություններ և բարի երթ շարունակելու Օրագրի բազմահազար լսարանին մատուցել անգնահատելի և լիարժեք տեղեկություններ։

Մաթո ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Աբովյան» մշակութային միության և Հոլանդահայ ֆեդերացիայի նախագահ


Շնորհավորական նամակներ են ստացվել հոլանդահայ համայնքներից, Հայաստանի և սփյուռքի գործիչներից ու մեր ընթերցողներից:

Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
294 | 0
00:09, 09.03.2024
806 | 0
наверх