МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Խայտաբղետ լուրեր, նորություններ
12:46, 02.10.2022
1125 | 0

Խայտաբղետ լուրեր, նորություններ


ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆՎՃԱՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՈՒ ՇԱՀԵԼ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Դրենթեի «Արարատի ստվերի ներքո` հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսը առաջադրվել է 2022 թ. թանգարանային ամսագրի «ցուցահանդես-2022 թ.» մրցանակի: Հայաստանի մասին` խոշոր միջազգային հնագիտական ցուցահանդեսը փորձագետների ժյուրիի կողմից ընտրվել է տասը պոտենցիալ հաղթողներից մեկը: Հանրությունը կարող է քվեարկել 2022 թվականի լավագույն ցուցահանդեսի օգտին` մինչև սեպտեմբերի 14-ը։ Հայկական ցուցահանդեսը կարող է հաղթել, եթե ակտիվորեն քվեարկեք 10 ցուցահանդեսներից մերի օգտին: Քվեարկողները հնարավորություն ունեն շահելու ճամփորդական և շատ այլ հիանալի մրցանակներ:
Հարգելի նիդերլանդահայություն, քվեարկությունն անվճար է: Կարող եք քվեարկել հենց այս կայքում, որտեղ գրված է` Stemen
Մրցանակներ
Kunstreis voor 2 personen
Museum VIP-weekend voor 2 personen
Vrije Academie thuisreeks Kunstgeschiedenis colleges
De magie van het beeld van Oek de Jong
Proefabonnement Museumtijdschrift
Մասնակից 10-ը թանգարանները
1. In de ban van de Ararat (Drents Museum)
2. Kirchner en Nolde (Stedelijk Museum Amsterdam)
3. Allart van Everdingen (Stedelijk Museum Alkmaar)
4. Natasja Kensmil (Kunsthal KadE)
5. Artemisia (Rijksmuseum Twenthe)
6. Vergeet me niet (Rijksmuseum Amsterdam)
7. Paula Rego (Kunstmuseum Den Haag)
8. Rob Scholte (Museum de Fundatie)
9. Russische avant-garde (Hermitage Amsterdam)
10. Here We Are! (Kunsthal Rotterdam)
Հայկական ցուցանմուշները դիտելու համար կարող եք այցելել նաև թանգարան, մինչև հոկտեմբերի 30-ը: Բաց է` 10-ից 18-ը:

ՀՅԴ Շվեդիայի երիտասարդական միության կազմակերպած "Դեպի երկիր" Հավաքը

06-ը, սեպտեմբեր
Այս տարի՝ նաև Նիդերլանդներից մի խումբ երիտասարդներ մասնակցեցին ՀՅԴ Շվեդիայի երիտասարդական միության կազմակերպած "Դեպի երկիր" ճամբարին՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Չափազանց ուսանելի և հաճելի շաբաթ անցկացրեցին նրանք, որի ընթացքում ծանոթացան և զբաղվեցին երկրի կարևոր և արդիական հարցերով։ Շատ միջոցառումներ անմիջապես կապված էին հայ մշակույթի հետ։ Երիտասարդները բազմաթիվ հայկական պարեր ու երգեր սովորեցին, ծանոթացան պատմությանը և խաղերից ու այլ զբաղմունքներից մեծ բավարարություն ստացան։ Հաստատվեցին ամուր ընկերական կապեր ճամբարի մասնակից բոլոր երեխաների հետ, որոնք անպայման հարատև են լինելու և դեռ մեծ արդյունավետություն են ունենալու ապագայի հարաբերությունների համար։
Վիգեն արք. Այքազյանը հայ գերիների ազատ արձակման եւ հայկական գյուղերի օկուպացիայի մասին խոսել է Գերմանիայի Կառլսռուե քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովում

Հայ ճանաչված կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը մասնակցում է Վենետիկի կինոփառատոնին:
Նա նաև գեղեցիկ լուսանկարների շարք է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, նաև այս տեսաերիզը, որ վերնագրել է. «գիշեր՝ Սան Մարկոյի հրապարակ»:

2022 թվականի օգոստոսի 1-ից Լեհաստանի օդանավակայանների միջոցով տարանցիկ չվերթով Շենգեն գոտուց դուրս ճամփորդող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Լեհաստանի Հանրապետությունը սահմանել է օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտավորություն

Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 9-ին տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով. քարի դար» խորագրով ցուցասրահի պաշտոնական բացմամբ։

Օհան ԴՈՒՐՅԱՆ֊100

Հայ Առաքելական Եկեղեցին հիշատակում է Սբ. Աստվածածնի ծննդյան տոնը:

Ցեղասպանության թեմայով գիրք
ճանաչված լրագրող, «Օրեր» Եվրոպական ամսագիր էլ կայքի (ORER Armenian European Magazine) խմբագիր Աննա Կարապետյանի քննական թարգմանությամբ, բացատրություններով և մեկնաբանություններով Լույս է տեսել չեխ գրող, ճանապարհորդ, հումանիստ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գիրքը։ Այն առաջին անգամ հրապարակվել է 1923 թ, որտեղ ընթերցողի դատին է հանձնել հայ ժողովրդի պատմությանն ու ցեղասպանությանը նվիրված իր ուսումնասիրությունները։ Հայերեն թարգմանությունն արժեքավոր է այնքանով, որ Կարել Հանսան Հայոց Ցեղասպանության ականատեսներից է, տեսել է նրանց թշվառ վիճակն ու կրած տառապանքները, անմիջական մասնակցություն ունեցել մարդասիրական աշխատանքում, ստեղծել է հայ որբերի օգնության հիմնադրամ (Hansov fond pro armenske sirotky) ։

ՄԱՄՈՒԼԻ ԼՐԱՀՈՍԻՑ

Սեպտեմբերի 8-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ ԵՄ հանձնաժողովի նախկին նախագահ, Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ, միջազգային ֆինանսական մի շարք կառույցների նախկին ղեկավար Ժակ Սաթերի հետ։

Նիդերլանդների հայկական կիրակնօրյա հայկական դպրոցները սեպտեմբերի առաջին կեսերին վերսկսեցին պարապմունքները

Նիդերլանդներում էլ է երկրաշարժեր լինում
Նիդերլանդների հյուսիսում 2, 4 բալանոց երկրաշարժ է եղել այս գիշեր։ Այդ ուժգնության բնական երկրաշարժը սովորաբար անվնաս է։ Սակայն այս դեպքում խոսքը գնում է գազի արդյունահանման հետևանքով առաջացած ստորգետնյա դատարկ տարածքների մասին, որոնք երկրի մակերեսից ընդամենւ 3 կիլոմետր են խորը՝ ինչի արդյունքում ցնցումները շատ ավելի են զգացվում։
Արա Շահբազյան
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
582 | 0
наверх