МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Завтра+28 °C
Անհրաժեշտ է շարունակել պետության կողմից Արցախի Հանրապետության բնակիչների համար իրականացվող գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորումը
16:58, 13.11.2022
786 | 0
Անհրաժեշտ ենք համարում շարունակել պետության կողմից Արցախի Հանրապետության բնակիչների համար իրականացվող գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորումը՝ համարելով այն որպես առաջնահերթություն բյուջեի ծախսերի մասով։
Արցախահայության բարեկեցությունը լրացուցիչ խթանիչ ազդեցություն ունի Հայրենիքում մնալու, ապրելու տեսանկյունից, եւ մենք առաջարկում ենք վերանայել տվյալ հարցի շուրջ գործադիր մարմնի արտահայտած դիրքորոշումը՝ ի օգուտ ԱՀ բնակիչների։
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնը նախատեսում է տվյալ հարցը բարձրաձայնել նաեւ ԱՀ Հանրային խորհրդի շրջանակներում՝ առաջիկայում ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ԱԺ ազգային ժողովի եւ պետական այլ մարմինների հետ հանդիպում-քննարկումներ իրակակացնելու միջոցով։
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
наверх