МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Завтра+19 °C
Կենդանակերպի նշանների և համաստեղությունների անունների ծագման մասին
16:39, 17.11.2022
985 | 0

Կարիճ համաստեղության վրա տեղավորված են աստվածների շարքը դասված երկու աստվածորդիներ: Դրանցից մեկը՝ Օձակիրն է, որի տարածած ձեռքերից յուրաքանչյուրում մեկական օձ կա: Հին հույների համոզմամբ այդ Օձակիրը Ապոլոն աստծու և Փլեգիոս թագավորի դուստր Կորոնիսի որդի Ասկպլեպիոսն է (լատինական ձևը՝ Էսկուլապ): Քանի որ Կորոնիսը դավաճանում է ամուսնուն, Ապոլոնը սպանում է նրան, իսկ որդու դաստիարակությունը վստահում է բժշկության գիտակ կենտավրոս Քիրոնին, որից Ասկլեպիոսը սովորել է բժշկություն: Նա հռչակվել է որպես աշխարհի հմտագույն բժիշկ, որը նույնիսկ հանդգնել է մահացածին հարություն տալ: Քանի որ աստվածների սահմանած կարգի համաձայն մարդիկ պիտի մահկանացու լինեին, Զևսը զայրացել է կարգի այս խախտման համար և Ասկլեպիոսին կայծակի հարվածով սպանել է ու տեղավորել է երկնակամարի վրա: Որդու կորստից կատաղած Ապոլոնը կոտորել է կիկլոպներին, որոնք կռել էին Զևսի կայծակը: Զևսը պատժել է նաև Ապոլոնին՝ դատապարտելով նրան ժամանակավորապես ծառայել մահկանացուներին:

Ասկլեպիոսի նվիրական կենդանիները եղել են օձը և աքաղաղը: Նրա կինը եղել է Էպիոնեն, որը նրանից ունեցել է Մաքաոն և Պոդալեյրիոս որդիներին և Հիգիյա (Առողջություն) և Պանակ (ց) եյա (Ամենաբույժ) դուստրերին:

Աստվածացված և երկինք տարված երկրորդ մահկանացուն Հերակլեսն է, որն իր լախտով նետվում է դեպի երկնային բևեռ. այնտեղ, նրա վերևում, այն այգին է, որտեղ աճում է ոսկե պտուղներ տվող խնձորենին: Հերակլեսը սպանել է այգու պահապան վիշապ Լադոնին և տարել ոսկե խնձորները:

Մեկ այլ առասպել էլ ասում է, թե Եգիպտոսի Բուսիրիս թագավորը մտադրվել է առևանգել գեղեցկուհի հեսպերուհիներին, որոնք պահպանել են ոսկե խնձորենին: Այդ մտադրության իրագործումը Բուսիրիսը հանձնարարել է ծովահեններին: Ավազակները հարձակվել են հեսպերուհիների վրա, բայց աղջիկներին փրկել է Հերակլեսը՝ սպանելով առևանգողներին: Շնորհակալության փոխարեն հեսպերուհիները Հերակլեսին ոսկե մրգեր են նվիրել:

Հեսպերուհիների այգին
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
212 | 0
наверх