МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Завтра+27 °C
Օտտո ֆոն Բիսմարկն ընդդեմ Ռուդոլֆ Վիրխովի
13:42, 20.11.2022
891 | 0

Այս իրական պատմությունն այն մասին է, թե ինչպես է քաղաքական գործիչը պատրաստ եղել զենքով պաշտպանել իր համոզմունքները. այդպիսի բան արդի աշխարհում գրեթե գոյություն չունի:

Գերմանիայի «Երկաթյա կանցլեր» Օտտո ֆոն Բիսմարկի ժամանակներում Ռուդոլֆ Վիրխով անունով մի բավականին նշանավոր բժիշկ ու գիտնական է եղել: Նա պատմության մեջ մտել է որպես «Բջջային տեսություն» կոչվածի պիոներներից մեկը, որը եղել է և՛ բուսաբան, և՛գաստրոլոգ (ստամոքսի հիվանդությունների մասնագետ): Բիսմարկի և Վիրխովի բախումը մեկնարկել է 1852 թվականին: Կոշտ քաղաքականության կողմնակից Բիսմարկին համարձակորեն ընդդիմացել է 1848 թվականին տեղի ունեցած հեղափոխության մասնակից Վիրխովը՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանը: 1862 թվականին Պրուսիայի պառլամենտի նիստում Բիսմարկն իր նշանավոր ճառն է հնչեցրել, որի գլխավոր գաղափարն այն է եղել, որ Գերմանիայի միավորման հարցը լուծվելու է «երկաթով և արյունով»: Բիսմարկը նաև հայտարարել է, թե հարկավոր է «Պնդօղակները մինչև վերջ ձգել, յուղի փոխարեն հրանոթներ արտադրել»: Այս կոշտ հայտարարությանը գիտնական Վիրխովը ոգևորությամբ չի ծափահարել, ինչպես վարվել են պառլամենտականներից շատերը, այլ սկսել է մի քանի ազատական բնույթի հարցեր տալ. «Չլինի՞ ուզում եք ուռճացնել ռազմական բյուջեն…Իսկ եթե ուռճացնում եք, հետո ինչի՞ վրա եք ծախսելու…Կռվելու եք Ավստրիայի՞ դեմ»: Այնուհետև Վիրխովն ամբիոն է բարձրացել ու զայրացած բացկանչել է. «Կորչե՛ն իմպերիալիստները, թագավորներն ու կայզերները: Ազատությո՛ւն, հավասարությո՛ւն եղբայրությո՛ւն: Հանո՛ւն մեր և ձեր ազատության: Հանո՛ւն ամեն մի լավի և ընդդեմ ամեն վատի: Ուտելուց առաջ ձեռնե՛րդ լվացեք, լվացե՛ք հատկապես զուգարան մտնելուց հետո»:

Դրանից հետո երեք տարի շարունակ Բիսմարկի հասցեին Վիրխովը պարբերաբար զանազան մեղադրանքներ է հնչեցրել բյուջեն վատնելու վերաբերյալ: Այդ մեղադրանքներն այն աստիճան են զայրացրել կանցլերին, որ նա 1865 թվականին մենամարտի է կանչել գիտնականին: Ընդ որում նա զենքի ընտրությունը մեծահոգաբար զիջել է իր քաղաքական հակառակորդին: Բայց Վիրխովը նախընտրել է մենամարտել ոչ թե մահացու զինատեսակներից մեկով, այլ նրբերշիկներով: Բիսմարկի մարտավկաների առջև Վիրխովը երկու միանման մեծ նրբերշիկ է դրել ու ասել է. «Սրանցից մեկը տրիխինելներ է պարունակում: Դրանք մահացու բակտերիաներ են: Մյուսը մաքուր է: Թո՛ղ նորին գերազանցությունը ընտրի սրանցից մեկը, իսկ ես կուտեմ մյուսը»: Տրիխինելի որդերը մահացու հիվանդություն են հարուցել, և այդ ժամանակներում բժշկությունը բացարձակ անզոր է եղել դրանց դեմ:

Բիսմարկի մարտավկաները հրաժարվել են մենամարտային այդպիսի անսովոր և մահաբեր զենքից: Այդպիսով, մենամարտը չի կայացել, և այս դեպքում ոչ ոք չի կարողացել պրոֆեսոր Վիրխովին վախկոտ համարել:

Նրբերշիկներից մեկը վարակված է եղել, թե՝ ո՛չ, իմացել է միայն գիտնականը: Առավել հավանական է, որ նրբերշիկը վարակված չի եղել: Վիրխովը պարզապես խաբել է Երկաթյա կանցլերին՝ շատ գեղեցիկ ձևով և արժանապատվորեն խույս տալով մահից, քանի որ Բիսմարկը երիտասարդ տարիներին 27 անգամ մենամարտել է ու այդ մենամարտերից մեկի հիշատակը, ՝ սուսերի հարվածից մնացած խոշոր սպին պարանոցին, վկայել է նրա կռվարար էության մասին:

Այնուամենայնիվ, արդյունքում պարզվել է, որ սառը պողպատն անզոր է սովորական նրբերշիկի դեմ: Այս պատմության բարոյախոսությունը հետևյալն է. կատաղի՛ տղամարդիկ, ավելի լավ կլինի չբախվեք ակնոցավոր բուսաբանների հետ:

Դե իսկ Բիսմարկն իր ուզածն արել է, Գերմանիան միավորել է «երկաթով և արյունով»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
260 | 0
09:44, 13.04.2024
336 | 0
11:39, 08.04.2024
387 | 0
09:16, 06.04.2024
346 | 0
08:44, 03.04.2024
282 | 0
наверх