МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Բելգիահայ երգչին ավելի շատ լսում են դրսում քան Բելգիայում և Հայաստանում
16:42, 23.11.2022
1100 | 0

Միանգամից Բելգիական մի քանի ճանաչված լրատվամիջոցներ մասնավորապես gva (Gazet van Antwerpen) hln (Het Laatste Nieuws) բազմատիրաժ թերթերն ու կայքերը ուշադրության են արժանացրել 24-ամյա ռեփեր Մակար Բարսեղյանին (բեմական անունը Makar)

Մեխելենում բնակվող Մակարը ճանաչվեց հոլանդերեն «Mood» երգով: Երգն իր հաղթարշավով հավակնում է համաշխարհային հիթ դառնալուն: Spotify-ում, ամսական 2, 7 միլիոն մարդ է ունկնդրում նրա երգերը: Նրա Mood երգը թողարկվել է անցած ամառ և հարթակում արդեն ավելի քան 33 միլիոն դիտում ունի: Զուգահեռ Նրա հիթը Youtube-ում դիտել է գրեթե 12 միլիոն: Ըստ Universal ձայնագրման սանդղակի՝ ամենից հաճախ նրան լսում են Հունաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Մարոկկոյում և Լիտվայում։


Ազգային հիթ երգերի շարքում Հոլանդիայում այն առայժմ տասնյոթերորդ տեղում է, Գերմանիայում տասնվեցերորդ, իսկ Շվեյցարիայում արդեն տասներկուերորդ տեղում է։ Իր իսկ երկրում ռեփերը դեռ չի հայտնվել Ultratop-ում։

Մակար Բարսեղյանն իր հաջողության համար հիմնականում պարտական է TikTok սոցիալական ցանցին, որտեղ կատակ երգով սկսել է իր կարիերան։ Այնտեղ նրա երգն օգտագործվել է ավելի քան 400000 անգամ տարբեր տեսահոլովակներում, որոնք միասին արդեն միլիոնավոր անգամներ են դիտվել։



Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
582 | 0
наверх