МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Завтра+26 °C
Full և Queen չափսի մահճակալներ։ Ո՞րն է տարբերությունը
17:18, 02.12.2022
914 | 0

Փորձո՞ւմ եք հասկանալ ֆուլ և քուին ննջասենյակի կահույքի տարբերությունը։

Իրականում, կան նուրբ տարբերություններ: Թվում է, թե նույն մահճակալներն են, բայց՝ ոչ։ Իրականում, կան նուրբ տարբերություններ:

Ֆուլ չափսի մահճակալներ

Ֆուլ չափսի մահճակալները երկարությամբ նման են մեկտեղանիներին, որը բավականին կարճ է չափահասների համար։ Այն ավելի նպատակահարմար է գնել երեխաների կամ դեռահասների համար։ Ֆուլ մահճակալները մեկտեղանիներից ավելի լայն են, այստեղ քնելիս տարածությունն ավելի շատ է հանգիստ քնի համար։

Առավելություններ՝

  • · Մատչելի է
  • · Մեկ հոգու համար նախատեսված քնատեղ
  • · Փոքր ննջասենյակներում հոյակապ տեղավորվում է
  • · Հեշտ է գտնել մատչելի անկողնային պարագաներ մահճակալի համար

Քուին չափսի մահճակալներ

Այս մահճակալները հարմար են և՛ զույգերի, և՛ անհատների համար։ Սրանք ամենահայտնի մահճակալների տեսակներից են։ Հարմար են օգտագործել փոքր մասթեր ննջասենյակներում կամ հյուրերի համար նախատեսված սենյակներում։

Առավելություններ՝

  • · Տեղավորում է 2 հոգու
  • · Կարող է տեղադրվել մեծ տարածքում
  • · Հարմար է բարձրահասակների համար

Թերություններ՝

  • · Ավելի թանկ են, քան ֆուլ մահճակալները
  • · Դժվար է տեղաշարժել


Ո՞վքեր կհավանեն ֆուլ չափսի մահճակալները։

Անհատ քնողներ, որոնք ցանկանում են ազատ շարժվել քնի ժամանակ։ Ընդհանուր վերցրած, երկու հոգի էլ կարող են քնել ֆուլ չափսի մահճակալի վրա, սակայն տարածքը շարժվելու համար կսահմանափակվի։ Այդ պատճառով էլ ֆուլ մահճակալները հարմար են նրանց համար, ովքեր քնում են մենակ ու ցանկանում են քնելիս ազատ շարժվել։

Բյուջետային գնումներ կատարողները Ֆուլ մահճակալներն ու դրա համար նախատեսված անկողնային պարագաները զգալիորեն ավելի մատչելի են։

Փոքր սենյակ ունեցողները Ֆուլ մահճակալները հատկապես շատ հարմար են փոքր ննջասենյակներում, որտեղ յուրաքանչյուր սանտիմետր հաշվարկված է։

Ո՞վքեր կհավանեն քուին մահճակալները։

Զույգերը եթե ֆինանսապես պատրաստ չեք երկտեղ մահճակալի գնմանը, հոյակապ տարբերակ է ձեզ համար նաև քուին կամ մեկուկեստեղանի մահճակալը։ Իհարկե, տարածքը մեծ չէ քնելու ժամանակ ազատ շարժվելու համար, սակայն միմյանց գրկախառնվել սիրող զույգերը հաստատ կհավանեն։

Նրանք, ովքեր չնայած մենակ են քնում, սակայն սիրում են ազատ շարժվել քնելիս։


Առողջ քունը հաջող ու արդյունավետ օրվա գրավականն է։ Շատ կարևոր է ճիշտ ու հարմարավետ մահճակալի ընտրությունը։ Այդ պատճառով էլ գնում կատարելիս դիմե՛ք Ashley Homestore-ի դիզայների անվճար ծառայությանը գրագետ ընտրություն կատարելու համար։

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հովհաննես
наверх