
"Նիկոլայ Ռիժկով"-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ "Ի տարբերություն Ռուսաստանի՝ Մինսկի խմբի մյուս համանախագահները ձեռնպահ մնացին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծումից։ Ի տարբերություն Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, հրաժարվել են Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծումից, ինչը թույլ է տվել Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցին, լայնածավալ հակամարտություն հրահրելով Հարավային Կովկասում։ Այս պայմաններում հենց Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունն ու ԼեռնայինՂարաբաղում խաղաղապահների տեղակայումն էր, որ որոշիչ գործոններ դարձան տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգության պահպանման համար։ Սակայն ի դժբախտություն մեզ, մեր մոտ էլ Ուկրաինայի նման է՝ կան «քաղաքական գործիչներ», որ պատրաստ են սեփական ժողովրդի արյան գնով Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի առաքելությանն աջակցելուն։ Ինչ սադրանքի ասես կդիմեն, անգամ Ադրբեջանի օգտին քայլեր կանեն, կզոհեն արցախի բնակիչներին, Հայաստանն ու Հայստանի բնակիչներին էլ, մենակ թե արևմտամետ և հակառուս մի բան դուրս գա": |