МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Завтра+25 °C
Ուկրաինան Նիդերլանդներին խնդրել է մատակարարել Patriot տիպի հակաօդային հրթիռներ
18:39, 05.02.2023
879 | 0

Tuesday, 17 January 2023

Ուկրաինան Նիդերլանդներին խնդրել է մատակարարել Patriot տիպի հակաօդային հրթիռներ

Ուկրաինան Նիդերլանդներին խնդրել է մատակարարել Patriot տիպի հակաօդային հրթիռներ, ֊այդ մասին հայտնում է տեղական մամուլը: Վարչապետ Մարկ Ռյուտեն այսօր հաստատել է, որ Նիդերլանդները մասնակցում է Ուկրաինային Patriot զինատեսակների մատակարարման ամերիկյան և գերմանական նախաձեռնությանը։ Վարչապետը դա արել է ԱՄՆ֊ում նախագահ Ջո Բայդենի հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Ուկրաինացի զինվորներն այս շաբաթից ԱՄՆ-ում կվերապատրաստվեն հակաօդային պաշտպանության համակարգի հետ աշխատելու համար։

Ուկրաինան արդեն բավական ժամանակ խնդրում է աշխարհից այդ զինատեսակային համակարգը։ Դա անհրաժեշտ է ռուսական հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանել կարևոր ենթակառուցվածքները: Բացի ԱՄՆ-ից և Գերմանիայից, Նիդերլանդները միակ երկիրն է, որ կարող է ապահովել Patriot-ի այդ տեսակով, որը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին

Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
294 | 0
00:09, 09.03.2024
805 | 0
наверх