МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Завтра+26 °C
Հայաստանը՝ 89֊րդ ամենաանցողիկ երկիրը
18:48, 05.02.2023
926 | 0



Tuesday, 17 January 2023

Հայաստանը՝ 89֊րդ ամենաանցողիկ երկիրը



Լոնդոնում տեղակայված Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունը թարմացրել է աշխարհի պետությունների անձնագրերի նոր վարկանիշային ցանկը՝ 2023թ. համար:

Ըստ զեկույցի՝ «ամենազորեղ» անձնագիրը Ճապոնիայինն է, որը թույլ է տալիս առանց վիզային կամ պարզեցված ռեժիմով մեկնել աշխարհի 193 երկիր: Հաջորդում են ևս երկու ասիական երկիր՝ Հարավին Կորեան և Սինգապուրը (192 երկիր), այնուհետև՝ Գերմանիան և Իսպանիան (190 երկիր): Ճանապարհորդելու լայնհնարավորություններ են տալիս նաև Ֆինլանդիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի (189), Ավստրիայի, Դանիայի, Նիդերլանդների, Շվեդիայի (188), Ֆրանսիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի (186) և այլ երկրների անձնագրեր:
Հայաստանը ցանկի 79-րդ հորիզոնականում է (109-ից)` հնարավորություն ունենալով առանց վիզայի կամ պարզեցված եղանակով վիզայով մուտք գործել միայն 66 երկիր: Ադրբեջանի անձնագիրն ունի 70, Վրաստանինը՝ 116, Ռուսաստանինը՝ 118 երկիր մուտք գործելու հնարավորություն:
Իսկ աշխարհի «ամենաթույլ» անձնագիրն Աֆղանստանինն է՝ 27 երկիր: Բարդ է ճամփորդել նաև Իրաքի, Սիրիայի, Պակիստանի և Եմենի քաղաքացիների համար:
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
293 | 0
00:09, 09.03.2024
794 | 0
наверх