МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Հայ համայնքային լուրեր (ՌՈՒՍԱՍՏԱՆ)
22:34, 28.02.2023
725 | 0

Հայ համայնքային լուրեր (ՌՈՒՍԱՍՏԱՆ)

Ռուսաստանի Դաշնության հայերի միության Տոմսկի մասնաճյուղում տեղի ունեցան մի շարք մշակութային֊մարզական միջոցառումներ։ Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված քաղաքային համերգին Նովոսոբորնայա հրապարակում Խապամա պարով բաց բեմում ելույթ ունեցավ «Արին-բերդ» խորեոգրաֆիկ համույթը։
Չնայած սիբիրյան ցրտերին, հասարակական կազմակերպությունների բոլոր մասնակիցները ելույթ ունեցան գեղեցիկ ազգային տարազներով։
Բարեկամության տանը համերգից հետո կազմակերպվեց թեյախմություն «Վաթան» խմբի հետ։
Տարբեր ազգությունների նման հանդիպումները միավորում են Ռուսաստանի ժողովուրդներին։
Նույն ժամանակահատվածում Տոմսկի մարզապալատում անցկացվեցին սպորտային պարահանդեսային մրցումներ Տոմսկի մարզային գավաթի համար: Տարբեր տարիքային խմբերում մասնակցում էին ավելի քան 500 մարզիկներ։
Մեր համայնքի ակտիվիստ Կարոլինա Մանուկյանը՝ զուգընկերոջ հետ իր տարիքային խմբում գրավեցին 1-ին տեղը և արժանացան գավաթին։ Դրամատիկական թատրոնում էլ տեղի ունեցավ «Կյանքի զարկերակ» բարեգործական համերգը՝ ի աջակցություն Դոնբասի բնակիչների։
Համերգին ելույթ ունեցավ «Սիբիրի արքայադուստր-2021» մրցույթի հաղթող, «Արին-բերդ» խորեոգրաֆիկ խմբի մեներգչուհ Մարիաննա Մանուկյանը` «Դայմոխք» լեռնային պարային համույթի հետ։
Բարեկամության տանն էլ ՌՀՄ֊ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Տոմսկի մարզային նարդու առաջնության վեցերորդ միջէթնիկական մրցաշարը։ Այն ևս նվիրված էր Հայրենիքի պաշտպանի օրվան։
Մրցաշարն անցավ ընկերական մթնոլորտում։
Երկար և կարճ նարդու մրցույթներում հաղթեցին հայ մասնակիցները։
Ռուբեն Գրիգորի ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ռուսաստանի հայերի միության
Տոմսկի մարզային բաժանմունքի նախագահ
(Նիդ.օրագրի համար)
https://www.nidoragir.com/2023/02/blog-post_38.html


Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
585 | 0
наверх