МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Завтра+16 °C
Ապագա Հայկականի Համաժողովին ընդառաջ մամուլի ասուլիս
18:12, 10.03.2023
931 | 0

Thursday, 9 March 2023

Ապագա Հայկականի Համաժողովին ընդառաջ մամուլի ասուլիս


09.03.2023/Նաիրա Գասպարյան/Նիդ.օրագիր

The FUTURE ARMENIAN / ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ համաժողովի մամուլի ասուլիսը

Այսօր «Արմենիա Մարիոթ» Հյուրանոցում տեղի ունեցավ 2023 թ. մարտի 10-12-ը կայանալիք՝ Ապագա Հայկականի Համաժողովին ընդառաջ մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին՝ գործարար, բարերար, «Սոլարոն» (Solaron) ընկերության հիմնադիր, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր, «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Ալավերդյանը, «Mlinda» և «The Good Investors» կազմակերպությունների հիմնադիր, «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռիչարդ Ազարնիան, «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը, հրապարակախոս, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, «Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Արամ Աբրահամյանը, «Օրրան» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր, «Բնակչության աճ» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը:

Ասուլիսին մասնակցում էին և մասնակիցներին հարցեր ուղղեցին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ այդ թվում «Նիդերլանդական օրագրի» թղթակից Նաիրա Գասպարյանը: Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այս հղումով.

Հիշեցնենք, որ մարտի 10-12-ը Երեւանում ընթանում է «Ապագա Հայկականի» համաժողովը, որն առաջին համահայկական քաղաքացիական համաժողովն է․ քննարկվելու են 15 հիմնական նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Բնակչության աճ», «ՀՀ-սփյուռք միասնականություն» ։

Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
558 | 0
наверх