МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +12 °C Завтра+12 °C
1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայության ցեղասպանության քարտեզը
21:22, 22.09.2023
1328 | 0

Յուրաքանչյուր շրջանակը ներկայացնում է տվյալ բնակավայրում իրականացված կոտորածը: Նշված են կոտորածի վայրերի երեք տեսակները. վերահսկողության կենտրոնները (կարմիր գույնով) , պահակակետերը (վարդագույնով) , և համակենտրոնացման ու ոչնչացման ճամբարները (սև գույնով) : Շրջանակների մեծությունը ցույց է տալիս կոտորված հայերի մոտավոր թիվը: Խաչաձևված թրերը ցույց են տալիս հայերի դիմադրության վայրերը: Այն վայրերում, որտեղ դիմադրությունն ուժեղ է եղել, կարմի գույնի են, իսկ այն վայրում, որտեղ դիմադրությունը թույլ է եղել, թրերը սև գույնի են: Թրերի տարբեր չափսերը որևէ իմաստ չեն պարունակում. եթե փոքր են, պատճառը սոսկ քարտեզում տեղավորելու անհրաժեշտությամբ է թելադրված եղել: Սև ծովում ներկայացված շրջանակները ցույց են տալիս ծովափնյա այն հատվածները, որտեղ թուրքերը նավերով տարել ու ջուրն են նետել կանանց և երեխաներին:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
| |
Համլետ Մելիքյան
наверх