МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +10 °C Завтра+9 °C
Հայակերը ցեղասպանության զոհերի թվի անձնական հաշվեգրքույկ է ունեցել
21:45, 01.10.2023
471 | 0

Հայության ցեղասպանության գլխավոր դերակատար Թալաաթ փաշան իր անձնական նոտագրությունների գրքույկում, որը հայտնաբերվել է 2005 թվականին, արձանագրել է կոտորածների զոհերի թիվը: Ըստ նրա գնահատման՝ 1914 թվականին Օսմանյան կայսրությունում մեկ միլիոն 617 հազար 200 հայ է ապրել, իսկ զանգվածային կոտորածներից հետո մնացել է 370 հազար հայ, այսինքն, ըստ Թալաաթի հաշվարկի, կայսրության տարածքից անհետացել է մոտավորապես մեկ միլիոն 247 հազար հայ (հայ բնակչության 77 տոկոսը): Թալաաթը նաև ըստ պետության աշխարհագրական շրջանների է ի մի բերել կոտորածների պատկերը. կոտորվել է Կարեսի սանջակի (գտնվում է Անատոլիայի հյուսիս-արևմուտքում) հայության 77 տոկոսը, Նիղդե մարզի (Թուրքիայի հարավում) 79 տոկոսը, Կայսերիի 86 տոկոսը, Իզմիթ քաղաքի 93 տոկոսը, Սվասի 94 տոկոսը, Բուրսայի 95 տոկոսը:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
| |
Համլետ Մելիքյան
наверх