МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Завтра+26 °C
Բաքուն ստում է, երբ ժխտում է, որ իրենց դեսպանի ու նիդերլանդների ԱԳ նախարարի միջև շփում չի եղել
14:29, 25.03.2023
719 | 0

Friday, 24 March 2023

Բաքուն ստում է, երբ ժխտում է, որ իրենց դեսպանի ու նիդերլանդների ԱԳ նախարարի միջև շփում չի եղել


Բաքուն հերքում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) հայկական մամուլում տարածված այն լուրը, ըստ որի Հաագայի դատարանի փետրվարի 22-ի որոշումը չկատարելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳ նախարարություն: Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն Հայկական մամուլի տարածած այս լուրը «հայկական կողմի հերթական սուտն ու շահարկումն է» համարել, որն իր խոսքով իրականությանը չի համապատասխանում: Նիդերլանդների Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը չի կանչվել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանի վերջին հանդիպումը ԱԳՆ-ում կայացել է մարտի 15-ին նրա նախաձեռնությամբ», - ընդգծել է Հաջիզադեն։Մեղմ ասած Ադրբեջանն ընդունակ է ամենաբարձր մակարդակով ստելուն: Ինչի՞ մասին է խոսքը, երբ միջազգային հանրությունը, Հաագայի արդարադատության միջազգային դատարանը պնդում են, որ բացվի Լաչինի մարդասիրական միջանցքը, իսկ Բաքվից պնդում են, որ այն երբևէ չի էլ փակվել:

Այժմ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի թյուրիմացություն սերմանող, սնանկ ու ստահոդ այս հերքումի մասին:

Ինչպես հայտնի է Նիդերլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր էին ուղղել Նիդերլանդների արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին ընդունած որոշման հետ: Իր պատասխաններում Վոբկե Հոկստրան համաձայնել է խորհրդարանականների հետ՝ նշելով, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:

Որպեսզի հայտնի լինի Ադրբեջանի պաշտոնեայի սուտը` բառացի մեջբերում ենք Նիդերլանդների խորհրդարանականների այն հարցը, ու Նիդերլանդների արտգործնախարար Վոբկե Հոկստրայի այն պատասխանը, որ վերաբերվում է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը:


Հարց

-Մտադի՞ր եք այս կապակցությամբ դիմել Ադրբեջանի դեսպանին։

Պատասխան

-Այո՛։ Ինչպես արդեն նշվեց վերևում, 2023թ. փետրվարի 28-ին Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Արտաքին գործերի նախարարություն՝ քննարկելու Արդարադատության միջազգային դատարանի վճիռը կատարելու վերաբերյալ: Զրույցի ընթացքում Նիդերլանդները կոչ են արել Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային Դատարանի վճիռը: Այս զրույցի ընթացքում նաև հատուկ արծարծվեց, որ Նիդերլանդները չի կիսում այն սահմանափակ բացատրությունը, որ Ադրբեջանը տալիս է վճռին, և որ վճիռը պետք է կատարվի ամբողջությամբ։

Ահա ճշմարտությունը: Այստեղ ջրի երես է ելնում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի այն սուտը, որ մարտի 15-ից առաջ ընդհանրապես Ադրբեջանի դեսպանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարի միջև հանդիպում չի եղել: Միակ տարբերությունը, FAON-ի հայտարարության այն է, որ Ադրբեջանի դեսպանը ոչ թե կանչվել է այլ հրավիրվել է ԱԳՆ, որը կարծում ենք այդքան էական չէ:

«Նիդերլանդական օրագիրը» խնդրեց լրացուցիչ պարզաբանմամբ հանդես գալ նաև Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանին, ով կարևոր հավելում անելով հաստատեց մեր խոսքը.


«Մեր հայտարարությունը համարյա բառացիորեն արտացոլում է Նիդերլանդների ԱԳՆ-ի հրատարակած խորհրդարանին ուղարկված նամակի բովանդակությունը (կցված է մեր հայտարարությանը, տես էջ 2, հարց 6): Մամուլն ուղղակի «դեսպանը հրավիրվել է» արտահայտությունը փոխել է «դեսպանը կանչվել է» արտահայտությամբ: Ադրբեջանցիները պարզապես ստում են և փորձում են խեղաթյուրել փաստը գրելով. «դեսպանի վերջին այցը եղել է մարտի 15-ին իր նախաձեռնությամբ»: Նրանք լռում են փետրվարի 28-ի այցի մասին, որ արտգործնախարարը նշում է 6-րդ հարցի պատասխանում: Ադրբեջանի վրդովմունքի և կեղծարարության մասին մենք արդեն հայտնել ենք Նիդ. ԱԳՆ-ին:





Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
293 | 0
00:09, 09.03.2024
794 | 0
наверх