МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +30 °C Завтра+33 °C
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ... Շարժվելու ենք դեպի Շուշի (Մազի կամուրջ) հատված, որտեղից արգելափակված է ՀՀ-ին կապող մեր կյանքի ճանապարհը
12:05, 06.04.2023
566 | 0
Կանանց ու երեխաների շահերը պաշտպանող կառույցները շարունակում են լուռ հետևել բռնությանը, որը մեր թшնամին կիրառում է մեր դեմ ամենօրյա ռեժիմով ...

Ավարտին է մոտենում կանանց միամսյակը:
Աշխարհի տարբեր երկրների կանայք ինքնակրթության, անձնական աճի, կարիերայի ու սեփական բարօրության մասին են մտածում, իսկ զուգահեռ իրականությունում ապրող Արցախի կանայք գոյության պայքար են մղում:

Մենք ամեն օր արթնանում ենք արկերի պայթունը լսելու, մեր ամուսիններին, եղբայրներին կորցնելու վախով, եղանակին համընթաց թարմացնում ենք ճամպրուկը, որը մեզնից շատերը հավաքել են՝ նկուղում անցկացնելու մտվախությամբ, մենք շարունակում ենքապրել մեր երեխաների առաջ մեղքի զգացում ունենալով:
Կանանց ու երեխաների շահերը պաշտպանող կառույցները շարունակում են լուռ հետևել բռնությանը, որը մեր թшնամին կիրառում է մեր դեմ ամենօրյա ռեժիմով:
Հաա՜, երևի գրանտ չեն ստացել խնդիրը բարձրաձայնելու համար:

Արցախի մայրիկների ակումբի մի խումբ կանանցով որոշել ենք Ապրիլի 7-ին (ժամը՝ 12: 00-ին) մայրության և գեղեցկության տոնին, հավաքվել Եղբայրական գերեզմանում, ծաղիկ խոնարհել մեր հերոսների շիրիմին՝ խոստանալով, որ չենք հանձնվելու ու շարունակելու ենք մղել մեր բաժին պայքարը, այնուհետև շարժվելու ենք դեպի Շուշի (Մազի կամուրջ) հատված, որտեղից արգելափակված է ՀՀ-ին կապող մեր կյանքի ճանապարհը:
Պաստառների վրա մեր սրտի խոսքերն են լինելու՝ ուղղված միջազգային հանրությանը: Խնդրում ենք միանալ ձեր երեխաների ու ընկերների հետ:

Յուրաքանչյուրիդ ներկայությունը շատ կարևոր է.

Անի Հովհաննիսյան


Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Arsi Gaspar Journalist
наверх