МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... +9 °C Завтра+11 °C
Քանի որ իր պետությունը հզոր է եղել, նա նույնիսկ սուրը չմերկացնելով՝ թագավոր է հնազանդեցրել
15:46, 11.11.2023
452 | 0

Հռոմի հանրապետության մ.թ.ա. 172 և 158 թվականների կոնսուլ Գայոս Պոպիլիուս Լենասի անունը պատմության մեջ արձանագրվել է Եգիպտոս կատարած իր հերոսական դիվանագիտական առաքելությամբ: Այդ առաքելության շնորհիվ փարավոնների երկիրը վերջնականապես չի նվաճվել Սելևկյանների կայսրության միապետ Անտիոքոս 4-րդ Եպիփանեսի զորքերի կողմից: Ավելին, Պոպիլիուս Լենասի հետ կարճատև բանակցությունից հետո Անտիոքոսի զորքերը հեռացել են Եգիպտոսից՝ թողնելով բոլոր նվաճված քաղաքները՝ ինչպես բուն Եգիպտոսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (օրինակ՝ Եգիպտոսին պատկանող Կիպրոսից):

Այս կոնսուլն իրեն և իրեն ուղեկցող 12 լիկտորներին (թիկնապահներին) չափազանց մեծ վտանգի է ենթարկել՝ կտրելով Անտիոքոսի ճանապարհը: Բայց հզոր թագավորը դողացել է Հռոմի հզորության առջև ու չի համարձակվել անտեսել Հռոմի ժողովրդի ու Սենատի կամքը:

Պատմիչը գրում է. «Մինչև Ալեքսանդրիան ընդամենը չորս միլ էր մնացել, երբ Սելևկյանների ահեղ բանակը փոշոտ ճանապարհին հանդիպեց Հռոմի հանրապետության կոնսուլին՝ ճիպոտների խրձի ծայրին ընդամենը փոքրիկ կացիններով զինված իր լիկտորների ուղեկցությամբ: Անտիոքոս թագավորն իր ճամբարում սիրալիր կերպով ողջունեց Հռոմի դեսպանին՝ մեկնելով ձեռքը, բայց Լենասը սկզբում նրան ներկայացրեց այն տախտակը, որի վրա գրված էր Սենատի որոշումը, և որը Անտիոքոսից պահանջում էր հետ քաշվել Եգիպտոսից և գահից չզրկել Պտղոմեոսի որդիներին: Դրանից հետո կոնսուլը իր գավազանով թագավորի շուրջն օղակ է գծել և նրանից պահանջել է մինչև շրջանակից ոտքը դուրս դնելը մտածել ու նոր միայն պատասխանել: Թագավորը երկար չի մտածել և համաձայնել է կատարել Հռոմի պահանջները, որից հետո միայն կոնսուլը ձեռքը մեկնել է բարևելու համար և գրկախառնվել է՝ որպես Հռոմի ժողովրդի բարեկամ և դաշնակից»:

Ամենայն հավանականությամբ՝ հզոր թագավորին խիստ զայրացրել է կոնսուլի այդպիսի հանդուգն արարքը, բայց քանի որ Հռոմի մեծազորությունն այդ տարիներին ահարկու է եղել, ոչինչ չի ասել: Ոչ վաղ անցյալում հռոմեական զենքը ջախջախել էր Միջերկրական ծովի երբեմնի տիրակալ Կարթագենին, ապա Մակեդոնիային ուԱնտիոքոսի հորը՝ Անտիոքոս Մեծին: Սելևկյան այս թագավորը ստիպված է եղել կուլ տալ ընդամենը 12 թիկնապահներով իր դիմաց կանգնած հանդուգն հռոմեացու՝ իրեն հասցված վիրավորանքը և հնազանդվել Հռոմի կամքին:

Հետագայում կոնսուլի այդ խիզախ քայլի մասին առասպել է հյուսվել, և Գայոս Պոպիլիուսը, նույնիսկ սուրը չմերկացնելով, Հռոմի մեծ զորահրամանատարների շարքում է դասվել:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
наверх