МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, 0 °C ... +9 °C Завтра+10 °C
Ամուսնուն փոխարինել է թագավորը
10:23, 15.11.2023
492 | 0

Ֆրանսուա Առաջինը՝ Վալուաների արքայատոհմից Ֆրանսիայի թագավորը 1515-թվականից մինչև1547 թվականը, գեղեցիկ սեռի թունդ երկրպագու է եղել: Նա մի անգամ արքունիքի ազնվազարմ տիկնանցից մեկի հետ պայմանավորվել է հանդիպել հենց կնոջ տանը, ինտիմ պայմաններում: Տիկնոջ ամուսինն իմացել է նրա սիրային հանդիպման օրն ու ժամը, բայց չի իմացել, թե նա ում հետ է ժամադրված և որոշել է սուսերով դիմավորել անկոչ հյուրին: Երբ տեսել է, որ իր տուն մտնողը թագավորն է, ցանկացել է սպանել կնոջը, բայց Ֆրանսուան իր սուսերը մոտեցրել է խեղճ ամուսնու կոկորդին և ասել է, թե, եթե նա այդ կնոջը թեկուզ չնչին անախորժություն պատճառի, ապա ինքը նրան կառափնարանում հրապարակայնորեն գլխատել կտա, եթե այդ պահին չսպանի նրան: Դրանից հետո թագավորն այդ տիկնոջ ամուսնուն վտարել է սեփական տնից և ամուսնական մահճում գրավել է նրա տեղը: Այդ սպառնալիքից ու վտարումից հետո ամուսինը, կնոջն ամեն ինչում լիակատար ազատություն տալով, մեկ բառ անգամ չի համարձակվել արտաբերել իր ստորացման մասին:

Նկարում՝ Ֆրանսուա Առաջինը կնոջ՝ Էլեոնոր դը Հաբսբուրգի հետ:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
наверх