Friday, 5 May 2023 Մայիսի 3-ից 5-ը Հայաստանում Ճշմարտության և Արդարադատության կենտրոնը (CFTJ) Ամերիկյան համալսարանում կազմակերպել էր իր երկրորդ տարեկան միջազգային գիտաժողովը՝ «Մարդու իրավունքները և հաշվետվողականությունը – Լեռնային Ղարաբաղի առաջընթացի ուղին» («Human Rights and Accountability– A Path Forward For Nagorno-Karabakh») թեմայով։ Կազմակերպությունը նախապես տարածել էր իր կազմած հրատապ զեկույցը «Դանակը հասել է ոսկորին» (ապրիլի 25, 2023) վերնագրով, որի անգլերենով տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ «The Knife Has Reached the Bone» Urgent Report (cftjustice.org) ։ Գիտաժողովի ամբողջական ծրագրին և զեկուցող մասնակիցներին վերաբերող տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ․ Գիտաժողովի ակտիվ մասնակիցների թվում էին մի շարք միջազգային կազմակերպություններ ՝ այդ թվում Ցեղասպանության Լեմկինյան ինստիտուտը (the Lemkin Institute for Genocide) Միջազգային Քրեական Դատարանը (International Criminal Court): Գիտաժողովի երեք աշխատանքային օրերի ընթացքում զեկուցումներից բացի եղան զրույցներ, հարց ու պատասխան՝ բոլոր մասնակիցներին մտահոգում էր մեկ հարց՝ Լեռնային Ղարաբաղի /Արցախի/ հետագա վիճակը, մտահոգությունն այն մասին էր, որ 120000 մարդ Ադրբեջանի գործողությունների արդյունքում հայտնվել է էթնիկ զտման վտանգի ներքո (HIGH ALERT - Looming Genocide: Hate Speech and The Aliyev Regime Stoking Hatred, Violence and Ethnic Cleansing In Violation of ICJ’s Provisional Orders of December 7, 2021 - Center for Truth and Justice (cftjustice.org) ) Գիտաժողովի երեք օրերի ընթացքում քննարկված նյութերն ու ելույթները վերաբերում էին. 1․ միջազգային քրեական հաշվետվողականության մեխանիզմներին, 2․ դատական կարգով քննության ենթակա հայերի նկատմամբ իրագործված պատերազմական հանցագործություններին, 3․վնասների փոխհատուցմանը /սեփականություն, բռնություն, իրավունքների ոտնահարում/, 4․Ցեղասպանության կանխարգելման լեմկինյան ինստիտուտի աշխատանքների ներկայացմանը 5․ վայրագ հանցագործությունների նույնականացմանը և կանխարգելմանը և դրանցից պաշտպանելու պատասխանատվությանը 6․ դատական ապացույցների, վարձկանների և արտադատական մահապատիժների մասին ներկայացմանը, 7․ մշակութային ժառանգության վտանգվածությանը, 8․ ազգային դատարաններում հաշվետվողության իրականացմանը, 9 ․ Լեռնային-Ղարաբաղում անդրազգային արդարադատության խնդիրներին, 10․ աշխատանքային գործունեության համար ճանաչմանը և պարգևատրմանը։ Գիտաժողովի եզրափակիչ օրը որոշեցինք փոքրիկ զրույց ունենալ արգենտինացի հայտնի իրավապաշտպաններ Լուսիանա Մինասյանի և Այրին Վիկտորիա Մասսիմինոյի հետ։ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄՈՒՆԵՏԻԿՆԵՐԸ Այրին Վիկտորիա Մասսիմինոն և Լուսիանա Մարիա ՄինասյանԼուսիանա Մինասյանին (Լուսանկարում ձախից) մեր ընթերցողը արդեն ծանոթ է Ապագա Հայկականի գիտաժողովից, նրա գործունեությունը երկու կարևոր բաղադրիչ ունի՝ մասնագիտական և խիստ մարդկային ինտելեկտուալ-հուզական։ Այս երկուսը միասին կազմում են նրա կանացի, հայուհու կերպարը։ Լուսիանան Հայաստանում հաճախ է լինում, բայց սովորական բարերար ու արգենտինացի իրավապաշտպան, հայուհի չէ նա։ Լուսիանան ծրագրերով ու մտահաղացումներով է միշտ այցելում Հայաստան։ Այս անգամ գերիների ու նրանց հարազատների խնդիրներն են նրան հուզում և մտահոգում։ Համեստորեն չի արտահայտվում իր համապարփակ ծրագրերի մասին։ Բայց զրույցից կարողանում եմ կռահել, որ նոր անելիքներ ունի այս պահին Հայաստանում։ Լուսիանան խիստ մտահոգ է գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների և նրանց հարազատների իրավունքների պաշտպանության հարցերով։ Նա ամեն կերպ ցանկանում է, որ այս հարցում սայլը տեղից շարժվի, ինչ-որ կերպ կարողնա օգնել այս մարդկանց։ «Միջազգային իրավունքի եմ դասավանդում, Բուենոս Այրեսի համալսարանի Իրավաբանական դպրոցի Էմիլիանո Բուիսի ամբիոնում ասիստենտ եմ, - պատմում է Լուսիանան: Դասավանդում եմ նաև Հայոց ցեղասպանության իրավական ասպեկտներն ուսումնասիրող դասընթաց, նաև զուգահեռաբար դասավանդում եմ նույն համալսարանի Հոլոքոստի, ցեղասպանությունների և խտրականության դեմ ամբիոնում: Նախկինում համագործակցել եմ Երուսաղեմի Եբրայական համալսարանի և Ռաուլ Վալլենբերգ հիմնադրամի արգենտինացի ընկերների հետ: Վերջին շրջանում աշխատում եմ Արցախյան 2020-ի պատերազմի իրավական ասպեկտների վրա՝ ինչպես Արգենտինայի տեղական դատարաններում, այնպես էլ հայկական սփյուռքի իրավաբանների միությունների գործընկերների հետ: Մեր խնդիրն է ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Վատիկանին ուղղված նամակներում և այլն, իրազեկել ռազմագերիների վերաբերյալ և հիմնականում առաջ քաշել որպես «քաղաքացիական կողմեր»: Արևմտահայերի ազգային կոնգրեսի անդամ եմ, իսկ վերջերս նաև Հայ իրավաբանների համաշխարհային ասոցիացիայի անդամ։ Լեմկինի ինստիտուտի իրավախորհրդատու» ։ Այստեղ հարկ է նշել, որ Լուսիանա Մինասյանի և Այրին Վիկտորիա Մասսիմինոյի իրավական արդարադատության շրջանակում համագործակցությունը սկսվել է իբրև երկու հզոր կանանց արդարադատության և ճշմարտության համար աննկուն պայքար նրանց երկուսի նախաձեռնությամբ, և ոչ թե Լեմկինի ինստիտուտի շրջանակում։ Սակայն, լինելով Լեմկինի ինստիտուտի իրավախորհրդատու, նրանք շարունակում են համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների մշակման ուղղությամբ։ Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր և համանախագահ, Այրին Վիկտորիա Մասսիմինոն, ով աշխարհում հայտնի է որպես «ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՐԴ», ով առաջին անգամը չէ, որ այցելում է Հայաստան։ Նա, անասելի մտահոգ մարդկության ճակատագրով, իր անհուն մարդկային սիրով և կանացի քնքշանքով հանդերձ կարողանում է ամենայն խստությամբ մոտենալ մասնագիտական հարցերին և անողոք պայքար է մղում էթնիկ զտումների դեմ ողջ աշխարհում (Irene Victoria Massimino.pdf (untref.edu.ar) ) https://www.facebook.com/AgendaToPrevent/videos/interview-with-irene-victoria-massimino-rapporteur-in-the-high_criminal-court-in/2224800844445859/ https://mckinneylaw.iu.edu/alumni/alumni-leadership/deans-global-advisory-council/Massimino.html Բուենոս Այրեսի նահանգի Բարձր քրեական դատարանի (Վճռաբեկ դատարան) խոսնակն է: Նա ունի մագիստրոսի կոչում Ինդիանայի համալսարանից և ԱՄՆ-ի Ինդիանապոլիսի իրավունքի դպրոցից, Փերդյու համալսարանի իրավունքի և մարդու իրավունքների գծով արվեստի մագիստրոսի կոչում, Մեծ Բրիտանիայի Լոնդոն Համալսարանի Բարձրագույն ուսումնական հաստատությունից։ Ներկայումս նա Միջազգային Կրթություն ամբիոնի գլխավոր պրոֆեսոր է Արգենտինայի և Սթոքթոնի (Նյու Ջերսի), ԱՄՆ, համալսարաններում՝ Ցեղասպանության և ցեղասպանության կանխարգելման մասին իրավունքի և ցեղասպանագիտության մագիստրոսի կոչումով։ Նրա հիմնական գիտնական և մարդու իրավունքներին առնչվող աշխատանքները վերաբերում են ցեղասպանության նկատմամբ պատասխանատվության հարցերին և այլ միջազգային հանցագործությունների, հատկապես կապված Հիշողության, Ճշմարտության և արդարության տարբեր գործընթացների հետ։ Ավելին, նա անդամ է «Ցեղասպանության կանխարգելման իրաքյան նախագծի և Հաշվետվողականության» աշխատանքային խմբի: Պրոֆեսոր Մասսիմինոն անդամ է նաև Asociación Americana de-ի, Juristas (AAJ-American Association of Jurists) ; Արդարության համար համաշխարհային դաշինքի, Արգենտինական ՀԿ-ի տնօրենների խորհրդի նախկին անդամ և AsociaciónPensamiento Penal-ի անդամ և 2015-2017թթ նախկին համաքարտուղար՝ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի։ Այս օրերին ճշմարտության և արդարության համառ պայքարողներ Այրին Վիկտորիա Մասսիմինոն և Լուսիանա Մարիա Մինասյանը հանդիպումներ են ունեցել համապատասխան կառույցներում, հարցազրույցներ են տվել մամուլին: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՐԴ Այրին Վիկտորիա Մասսիմինոն և Լուսիանա Մարիա Մինասյանը մտահոգված են Արցախի ճակատագրով՝ ԱՐՑԱԽԸ ԿԱՆԳՆԱԾ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ (Genocide Warning: Nagorno Karabakh (genocidewarning-nk.com) ) , ահազանգ է հնչեցվում։ Հարգարժան տիկնայք՝ Մասսիմինոն և Մինասյանը աշխատում են ցեղասպանության կանխարգելման կոնկրետ մեխանիզմների վրա հատուկ Արցախում այս պահին գտնվող 120000 հազար բնակչության հատվածի համար, ովքեր ակամայից պաշարման մեջ են հայտնված սեփական պապենական պատմական հողի վրա։ Տիկին Մասսիմինոն համոզված է, որ արդարադատությունը, ճշմարտությունը և հիշողությունը պիտի գործեն միասին, երեքն էլ պիտի լիարժեք լինեն, քանի դեռ ամբողջական ու լիարժեք չեն ցեղասպանության կանխարգելումը չի կարող իրագործվել։ Ցեղասպանության հանցագործությունը ունի ուժեղ քաղաքական բաղադրիչ, ու այս է պատճառը, որ այս անհավասար աշխարհում առերեսվում ենք հաղթողների արդարադատության հետ, հաղթողների, ովքեր ժխտում են կատարած հանցագործությունները, ներկայացնում են դրանք այլ լույսի տակ՝ այնպես ասես ոչինչ էլ չի եղել և հենց այդ կերպխանգարում են ցեղասպանության կանխարգելման մեղանիզմներ կառուցելուն։ Արդյունավետ արդարադատությունը, հանցագործության ճանաչումը, և ոչ թե ժխտումը, զոհերի բացահայտ ճանաչումը և փոխհատուցումը, հիշատակումը, հանցագործությունը չկրկնվելու երաշխիքները, մարդու իրավունքների ուսուցումը և կանխարգելման մեխանիզմների ներմուծումը անասելի մեծ ջանքեր են պահանջում։ Անասելի եռանդ ու նվիրում է հարկավոր հաջողության հասնելու համար։ Միայն այդ դեպքում կարող է աշխարհում ինչ-որ բան փոխվել։ Կից ներկայացնում ենք Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի զեկույցների հղումները՝ Աշխարհում աննախադեպ ու ցավալի՝ Լեռնային Ղարաբաղի պաշարման մասին այստեղ՝ https://www.lemkininstitute.com/single-post/sieged-and-starved-120-000 armenians․ Ալիևի հակահայ հռետորաբանության դատապարտումը ՝ Lemkin Institute condemns Aliyev's 'genocidal rhetoric' - Panorama | Armenian news․ «Նիդերլանդական օրագրի» անունից մեր երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում արդարության հզոր ջատագով Այրին Վիկտորիա Մասսիմինոյին և Լուսիանա Մարիա Մինասյանին՝ այս դժվարին պահերին հայությանը սատար լինելու համար։ Նաիրա Գասպարյան հատուկ «Նիդերլանդական օրագրի» համար The Center for Truth and Justice (CFTJ) organized its second annual international conference on "Human Rights and Accountability - A Path Forward For Nagorno-Karabakh" at the American University of Armenia, May 3-5. Irene Victoria Massimino.pdf (untref.edu.ar) Lemkin Institute report on Karabakh blockade https://www.lemkininstitute.com/single-post/sieged-and-starved-120-000 armenians․ |