МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +21 °C Завтра+22 °C
2024-ի մեր ցանկությունն ու մաղթանքն է, որպեսզի Հայ ազգը վերագտնի իր իրական արժեքները, հավատքն ու հավատամքը
16:31, 01.01.2024
491 | 0
2024-ի մեր ցանկությունն ու մաղթանքն է, որպեսզի Հայ ազգը վերագտնի իր իրական արժեքները, հավատքն ու հավատամքը, չխարխափի մոլորեցնողների ատելության քարոզում, մոտենա Աստծուն ու ազգային արժեքներին, իր զգացումների դաշտում թաքցնի պոռոտախոսությունն ու մեծամտությունը, դատարկ հպարտությունը և վեր հանի կարեկցանքը, գթասրտությունն ու ընկերասիրությունը։
Թող որ 2024-ը լինի, ինքներս մեզ վերանայելու, ստից ու ատելությունից ազատվելու, մաքրվելու, հզորանալու և հանուն Հայրենիքի հայ ընտանիքի ապրելու և ժրաջան աշխատելու տարի։
Շնորհավոր Ամանոր և գալիք Սուրբ ծնունդ

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության խորհուրդ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх