МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Завтра+25 °C
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
10:17, 26.02.2024
328 | 0





ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ

Սիմոն Ալբերտի Բաբայանին

ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանին

ՇՄ ատյանի դատարանի դատավոր Հայկ Աղաքարյանին


Այսօր առավել քան երբևէ կարիք ունենք գրագետ, ողջամիտ և արհեստավարժ իրավապաշտպանների ։ Խոսքը գործող փաստաբան Սոնյա Հակոբյանի մասին է։ Վերոնշյալ անձը հանդես է գալիս ՀՀ քաղաքացի Հասմիկ Հակոբյանի անունից, գիտակցաբար խեղաթյուրելով իրականությունը ոչ միայն ծանրաբեռնում է դատարանին, այլ փորձում է ստեվերել իմ բարի համբավն ու արժանապատվությունը:

Խոսքը գործ թիվ Շդ/8270/02/23 քաղգործի մասին է, որը մի քանի անգամ մերժելուց հետո դատարանը վարույթ է ընդունել այն և նշանակել նախնական դատական նիստ: Իրավական գնահատականը թողնելով դատարանին, փաստաբանական հանրույթին առաջարկում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ ընդհանուր առմամբ գնահատելու սույն անձի գործունեության օբյեկտիվության, փաստերը ձևախեղելու, ստելու կամ ի վերջո իր ոչ լիարժեք գրագիտությունը ի դերև դնելու վտանգավոր երևույթները կանխելու գործընթաց:

Սոնյա Հակոբյանը ամենաքիչը գոնե պետք է իմանար կադաստրի կոմիտեի գոյության մասին, որտեղից ընդամենը երեք օրվա ընթացքում կարող էր ստանալ ինձ պատկանող ք. Գյումրի Ռիժկովի 2/1 հասցեի ողջ փաթեթը և եթե այդ փաթեթից ինքը գլուխ չէր հանի, դիմեր որևէ գրագետ փաստաբանի. Այս կինը թե օրիօրդը, չեմ կարող ասել, ինձ պատկանող սեփականությունը ներկայացնում է որպես բազմաբնակարան շենքի շինությունների ընդհանուր բաժնային սեփականություն, ինչով էլ փորձում է խաբել դատարանին: Այդ տրամաբանությամբ բաժնային սեփականաություն պետք է համարել նաև թիվ 3 և թիվ 5 բնակարանները որոնք պատկանում են Ջոն Հովհաննիսյանի և Հասմիկ Հակոբյանի ընտանիքներին;

Այսպես կոչված "հայցադիմումի" հեղինակը կամ տարրական իրավական գիտելիքներ չունի (հետաքրքիր է ով է հաստատել նրա արտոնագիրը) կամ գիտակցաբար ստում է և կեղծ տեղեկատվությամբ փորձ է անում շփոթեցնել դատարանին:

Երկու դեպքում էլ իրավական դաշտում այս տեսակի ներկայությունը անթույլատրելի է...

Հ. Գ. քանի որ դատարանը վարույթ է ընդունել վերոհիշյալ "հայցադիմումը". Խնդրում եմ բոլոր պատկան մարմիններին հաշվառել այս դեպքը և համաձայն դատարանի որոշման կիրառել համապատասխան միջոցներ, ընդհուպ զրկելով Սոնյա Հակոբյանին իրեն անժամկետ տրված արտոնագրից:


Պատասխանող՝ Հասմիկ Մելքոնյան

Գյումրի ռիժկովի 2բն. 1

093687039

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հասմիկ Մելքոնյան
11:53, 16.04.2024
186 | 0
14:26, 16.01.2024
311 | 0
13:45, 13.11.2022
993 | 0
16:49, 30.12.2021
1525 | 0
13:55, 18.10.2021
2936 | 0
наверх