МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +22 °C ... +33 °C Завтра+33 °C
Ո՞ր տեսակի դեղերն են տրվում միայն դեղատոմսով
17:47, 29.04.2024
393 | 0

Մեր օրերում դեղատնից կարելի է գնել գրեթե ամեն ինչ, սկսած մանկական սնունդից, մինչև ծանր դեղամիջոցները։ Վերջին շրջանում պարզեցվել է նաև դեղամիջոց գնելու գործընթացը, քանզի դեղատների համակարգին ավելացել են օնլայն դեղատների ցանց և խորհրդատու դեղատուն հնարավորությունները։


Սակայն, գոյություն ունեն որոշ սահմանափակումներ՝ ծանր դեղամիջոցներ տրամադրելու դեպքում։ Որոշ դեղամիջոցներ նախատեսված են հատուկ հիվանդությունների համար և չեն կարող օգտագործվել առանց մասնագետի կողմից գրավոր թույլտվության՝ դեղատոմսի։ Նման դեպքերից խուսափելու համար, դեղատունը հիվանդին խնդրում է ներկայացնել դեղատոմսը, որտեղ ներառված են դեղամիջոցի անվանումը, անհրաժեշտ չափաբաժինը, և իհարկե որակավորված բժշկի ստորագրությունը։


Դեղատուն և դեղատոմսով տրվող դեղամիջոցներ

Դեղատոմսով տրվող դեղամիջոցները կարող են ունենալ յուրահատուկ բնութագրեր և ցուցումներ, որոնք արգելված են օգտագործվել, օրինակ, հասարակ մրսածության դեպքում։ Ահա մի քանի օրինակներ․


  • Հակաբիոտիկներ․ Այս դեղամիջոցները նախատեսված են բակտերիալ վարակներ բուժելու համար։ Նրանք ունեն ծանր բաղադրություն և չեն կարող օգտագործվել հասարակ դեպքերը բուժելու համար։ Բացի այդ, դեղամիջոցների այս տեսակներից ընդունելու դեպքում հարկավոր է նաև ուշադրություն դարձնել նրանց հնարավոր կողմնակի ազդեցություններին և հակաբիոտիկների հանդեպ դիմադրողականությանը։

  • Հակադեպրեսանտներ և հոգեմեդ դեղեր․ Այս դեղամիջոցները նախատեսված են մի դեպրեսիայի, երկբևեռ աֆեկտիվ խանգարման և շիզոֆրենիայի համար ու կախված տեսակից՝ տրամադրվում են դեղատոմսի օգնությամբ։

  • Ցավազրկող միջոցներ․ Ցավազրկողները բազմազան են, սկսած ամենահասարակ պարացետամոլից մինչև այն դեղերը, որոնք օգտագործվում են միայն քաղցկեղի և այլ ծանր հիվանդությունների, ինչպես նաև վիրահատական գործընթացներ իրականացնելու դեպքում։ Նման դեղամիջոցները թողնում են զգալի կողմնակի ազդեցություններ կարող են արտահայտվել աղիքային խնդիրներով, գլխապտույտով, ախորժակի կորուստով, սրտխառնոցով և այլն։

  • Սահմանափակ դեղամիջոցներ․ Որոշ դեղամիջոցներ հակված են առաջացնել կախվածություն և չարաշահում, այդ իսկ պատճառով տրամադրվում են խիստ սահմանափակ չափաբաժիններով։ Նման դեղամիջոցներից են օփիոիդային ցավազրկողները, զանազան հոգեմեդ դեղերը, ինչպես նաև անքնության և տագնապի զգացման համար նախատեսված միջոցները։

  • Քիմիոթերապիայի դեղամիջոցները․ Դրանք կարող են լինել ինչպես թիրախային թերապիայի դեղամիջոցները, այնպես էլ այլ միջոցները, որոնք օգտագործվում են քիմիոթերապիայի ընթացքում։ Այլ հիվանդությունների դեպքում այս դեղերը հակադրված են, իսկ ձեռք բերելու համար պահանջվում է որակավորված մասնագետի կողմից տրամադրված դեղատոմսը։ Ընդունելու ընթացքում անձի մոտ կարելի է նկատել կողմնակի ազդեցություններ, որոնց ընթացքում անձը պիտի գտնվի մասնագետների վերահսկողության տակ։

  • Հորմոնային թերապիաներ․ Հորմոնալ դեղամիջոցները, օրինակ հակաբեղմնավորիչները, փոխարինող հորմոնալ թերապիաները (HRT), և այլ տեսակները տրամադրվում են միայն դեղատոմսով՝ չափաբաժինները ճշտգրիտ ստանալու համար։

Գոյություն ունեն դեղամիջոցների շատ տեսակներ, որոնք այս կամ այն նպատակով տրամադրվում են միայն դեղատոմսի առկայության դեպքում։ Այս համակարգը նախատեսված է չափաբաժինները կառավարելու, կախվածության և այլ վտանգավոր դեպքեր կանխելու նպատակով։


Օնլայն դեղատուն և դեղատոմսով դեղեր

Օնլայն դեղատան ամբողջ գաղափարն այն է, որ յուրաքանչյուր հիվանդի հասանելի լինի դեղատունը, դեղատնից գնումներ կատարելը և պատվերների արագ ու անվտանգ առաքումը։

Սակայն, որոշ դեպքերում հիվանդները բախվում են այնպիսի խնդրի, ինչպիսին է դեղամիջոցների գնումը՝ ոչ լիազորված կայքերից։ Նման դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել կայքը և գտնել այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են լիազորագրերը, ֆիզիկական դեղատան հեռախոսահամարը, հասցեն և այլն։ Քանզի, կեղծ կայքերում չի տրամադրվում նման տեղեկատվություն։


Ինչո՞ւ ստուգել օնլայն դեղատան ինքնությունը

Դեղամիջոց ընդունելու նպատակն է առողջանալ, կանխել հիվանդությունը և բարելավել ինքնազգացողությունը։ Սակայն, այս ամենը բախվում է մեծ խնդրի, երբ ձեռք բերված դեղամիջոցների արտադրության վերաբերյալ մանրամասները հայտնի չեն կամ առաջացնում են կասկածներ։ Ահա մի քանի գործոններ, որոնց առկայության դեպքում կարող եք վստահել օնլայն դեղատան ինքնությանը․


Այն օնլայն դեղատները, որոնք

  • մշտապես պահանջում են դեղատոմսի առկայությունը,
  • տրամադրում են ֆիզիկական հասցե և գործող հեռախոսահամար,
  • տրամադրում են որակավորված դեղագետ կամ աշխատակից, ով ունակ է պատասխանել ձեր կողմից ուղղված հարցերին։

Այսպիսով, լիազորված և վստահելի օնլայն դեղատնից գնումներ կատարելու համար կարող եք այցելել տեղեկատու դեղատուն, և ծանոթանալ վստահված օնլայն դեղատների ցանցերին։ Ի՞նչ է տեղեկատու դեղատունը։ Այն թվային համակարգում ծառայում է որպես առաջնորդ, որտեղ նշված են հասանելի դեղամիջոցների անվանումները, հասցեները և այլն։ Այս համակարգը նախատեսված է դեղամիջոց գնելու գործընթացն է՛լ ավելի մատչելի և հասանելի դարձնելու համար։


Ինչպես ստուգել դեղամիջոցի հուսալիությունը

Չնայած, որ դեղամիջոցը ձեռք եք բերել լիազորված կայքից, այնուամենայնիվ, կարող եք ստուգել դրա ինքնությունը՝ հետևելով ստորև նշված պարզ քայլերին։


  • Համեմատեք դեղամիջոցի փաթեթավորումը
  • Փաթեթավորման վրա հայտնաբերեք կեղծիքի ակնհայտ կնիքներ
  • Համեմատեք դեղամիջոցների չափսերը, գույնը, հոտը և, հաբերի դեպքում, դրոշմները
  • Ստուգեք վավերության ժամկետը

Որևէ կասկածներ ունենալու դեպքում խուսափեք պատվիրել տվյալ կայքից։


Ամփոփում․ Օնլայն դեղատուն Երևանում

Հաստատված դեղագործական արտադրանքն արդյունավետորեն նպաստում է նախատեսված իրավիճակներում դրա օգտագործմանը։ Անհայտ ակտիվ բաղադրիչներ պարունակող դեղերից խուսափելու համար անհրաժեշտ է համոզվել օնլայն դեղատան լիազորության մեջ։ Այս դեպքում կկարողանաք կանխել և զերծ մնալ վտանգավոր կողմնակի ազդեցություններից, որոնք կարող են առաջացնել այլ լուրջ առողջական խնդիրներ, որոնցից է լուրջ ալերգիկ ազդեցությունը։


Այսպիսով, ընտրեք այնպիսի օնլայն դեղատուն, որը կտրամադրի վստահելի և հուսալի դեղամիջոցներ, ներառյալ՝ դեղատոմսով տրամադրվող տեսակները։

Ինչպես նաև, անչափ կարևոր է հիշել, որ ավելի մատչելի դեղատոմսերից հարկավոր է մնալ զերծ, հատկապես, երբ տվյալ դեղամիջոցը պատկանում է դեղատոմսով տրվող դեղամիջոցների ընտանիքին։

Автор: Vahe Mardoyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Vahe Mardoyan
11:42, 27.06.2024
246 | 0
16:29, 25.06.2024
205 | 0
наверх