МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +33 °C Завтра+31 °C
Ժանտախտը և վախը
15:25, 07.05.2024
489 | 0

«Վախը մեռնելուն չի խոչընդոտում, այն խոչընդոտում է ապրելուն»:
***

Ժանտախտը մեծ արագությամբ դեպի Դամասկոս էր գնում, երբ անապատում հանդիպում է մի հանգիստ ընթացող քարավանի: Ժանտախտի արագ ընթացքից անհանգստացած քարավանի առաջնորդը տագնապած հարցնում է նրան.

-Այդ ո՞ւր եք այդպես շտապում:

-Դամասկոս եմ գնում…մտադիր եմ այդ քաղաքից հազար կյանք խլել, - պատասխանում է Ժանտախտը:

Դամասկոսից վերադառնալիս Ժանտախտն անապատում նորից հանդիպում է այն նույն քարավանին: Քարավանի առաջնորդը Ժանտախտին հանդիմանում է.

-Իմացա, որ դուք ոչ թե հազար կյանք եք խլել, այլ՝ հիսուն հազար:

-Ո՛չ, - պատասխանում է ժանտախտը, - այդպես չէ: Ես ընդամենը հազար կյանք եմ խլել, մնացյալը Վախի բաժինն է:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
наверх