МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +34 °C Завтра+31 °C
Ականավոր առաջնորդի կնոջը չեն ներել
17:55, 18.05.2024
641 | 0

Չինաստանի երբեմնի ամենազոր նախագահ Մաո Ցզեդունի այրին՝ Ցզյան Ցինը, հետևողականորեն մեղադրվել է չինական հեղափոխության դեմ դավադրության և 1966-ից 1976 թվականների միջակայքում սանձազերծված «Կուլտուրական հեղափոխություն» կոչեցյալի ժամանակ բազում հանցագործություններ կատարելու մեջ:

1981 թվականին հատուկ դատարանը նրան մահապատժի է դատապարտել, բայց դատավճիռը հետո փոխվել է ցմահ բանտարկության: 1983 թվականին, բժշկական «հետազոտության» արդյունքների ու դրանցից «բխեցված» համապատասխան հանձնարարականների հիման վրա, նրան ազատ են արձակել:

Սակայն, անհայտ պատճառով, նա 1991 թվականին ինքնասպանություն է գործել (Չինաստանի իշխանություններն այդ մասին տեղեկություն են հրապարակել 1993 թվականին միայն):

Մաոյի կնոջ դատավարությամբ ավարտվել է «Կուլտուրական հեղափոխություն» աղետաբեր երևույթի պատմությունը, որի ժամանակ Չինական հեղափոխության անհամար նշանավոր գործիչներ և մտավորականներ հրապարակայնորեն մահապատժի են ենթարկվել Կարմիր գվարդիայի կողմից՝ իբրև թե նրանց հակահեղափոխական գաղափարների համար, քանզի այդ ժամանակներում այդպիսի գաղափարները համարվել են պետական դավաճանություն հեղափոխությանը: Այդ դատաստանի արգահատելիության կարևոր բաղադրիչն այն է եղել, որ մարդկանց հարկադրել են հրապարակայնորեն իրենք իրենց քննադատել: Առավել արմատական լիդերները նույն պատճառով հետո մահապատժի են ենթարկվել:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
23:14, 04.06.2024
391 | 0
наверх