Պարուհի Աննա Քալաշյանը 2024-ին տոնում է ծննդյան 30-ամյակը և ստեղծագործական գործունեության քսանամյակը։ Պարուհին հոբելյանները նշելու է «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ, որը կներկայացնի արտիստի անցած ուղին։ «Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ կենսագրական ֆիլմը կցուցադրվի մեծ էկրանին։Աննա Քալաշյանի ստեղծագործական ճանապարհը սկսել է «Բարեկամություն» համույթից, շարունակվել Inter Dance պարային համույթում, որտեղ նա աշխատել է որպես գլխավոր փորձավարուհի։ Տիրապետելով պարարվեստի տարբեր ժանրերին՝ նա դարձրել է անզուգական արվեստագետ, որին հաջողվում է բեմական կախարդանք ստեղծել։ Լինելով բալետմայստեր Հայաստանի պարի պետական անսամբլում և «Կադանս» պարախմբում՝ կարողացել է սեղմ ժամանակում բարձրացնել իրենից տարիքով մեծ և փոքր արտիստների թե' կատարողական տեխնիկան, թե' բեմական ոճաբանությունը իր բոլոր բացառիկություններով, , իսկ իր խորեոգրաֆիան միշտ աչքի է ընկել վարպետությամբ և յուրահատկությամբ։ Աննա Քալաշյանի անունը մշտապես զարդարում է լավագույն բեմերը, և նրա ստեղծած «Քալաշյան» պարարվեստի դպրոցը դառնում է նոր սերունդների ներշնչանքի աղբյուր։ Բալետի բարձրագույն ռեժիսուրայի կրթության գերազանց արդյունքներով ավարտելը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ ևս մեկ անգամ հաստատում է նրա նվիրվածությունն ու արվեստի հանդեպ անկրկնելի սիրո դրսևորումը։ Աննա Քալաշյանն իր ամբողջ կարիերայի ընթացքում բարձր է պահել պարի նշաձողը՝ թողնելով անմոռանալի հետք բոլոր սերունդների համար։ Նա միշտ կմնա հայ նորագույն պարարվեստի եզակի զարդն ու ոգեշնչման աղբյուրը։ |