МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +24 °C Завтра+25 °C
Մեդիա ոլորտը մշտապես պետք է համապատասխանի ժամանակի հայացքներին
11:41, 06.08.2024
645 | 0

2016 թ. սկսած «ՊանԱրմենիա մեդիա» դպրոցը բազմաթիվ տաղանդավոր երեխաների և երիտասարդների երազանքների իրականցման սկիզբը դրեց և մինչև օրս էլ շարունակում է հմտացնել իր ուսանողներին՝ պատրաստելով իրենց մուտքը հեռուստատեսության մեծ և հետաքրքիր աշխարհ:

Զրուցել ենք «ՊանԱրմենիա մեդիա» դպրոցի տնօրեն Նաիրա Իսահակյանի հետ:

1. Ինչպե՞ս առաջացավ մեդիա դպրոց ստեղծելու մտահղացումը:

«ՊանԱրմենիան» մեր մեծ մեդիա հոլդինգային կազմակերպությունն է, որտեղ գործում են մի շարք կայքեր, ինչպես նաև երեք հեռուստաընկերություններ՝ «Արմնյուզը», «ԱԹիվին» և «Արմենիա» թիվիները։ Եվ միտքը առաջացավ այն ժամանակ, երբ հասկացանք, որ պարբերաբար կարիք է զգացվում համալրելու թիվիները աշխատակիցներով։ Քանի որ մեզ մոտ աշխատում էին լավագույն մասնագետները՝ հասկացանք որ կարեի է ստեղծել մեդիա դպրոց և ընտրել լավագույններին: Գաղափարի իրագործման մեծ խթանը հանդիսացավ նաև այն, որ մենք հնարավորություն կունենանք ո՛չ թե հայտարարություններով կազմ համալրել, այլ մեդիա դպրոցում տվյալ կրթությունը ստացած ուսանողներով։

2. Մեկնարկից հետո ի՞նչ խնդիրների հետ է բախվել մեդիա դպրոցը։

Հստակ խնդիրներ չեմ կարող թվարկել, քանի որ մեդիա դպրոցը հիմնված է եղել հենց «Արմենիա» թիվիի տարածքում։ Ես շատ շնորհակալ եմ մեր մասնագետներին, քանի որ նրանք շատ արագ ծրագրեր մշակեցին և այդպիսով ուսանողների հոսքը ՝ մինչ օրս էլ չի դադարում։ Ուսանողների հետ կապված նաև նշեմ, որ նրանք շատ լավ արդյունքների են հասել՝ գրանցելով հաջողություններ։

3. Ի՞նչ եք կարծում մեդիա դպրոցի ծրագրում անհրաժեշտ են փոփոխություններ:

Բնականաբար անհրաժեշտ են։ Հիմա որոշ մասնագիություններ առավել արդիական են և ժամանակի հետ համահունչ։ Օրինակ կարող եմ բերել յութուբը կամ պոդքասթերը, որոնք մի քայլ առաջ են հեռուստատեսությունից։ Մեդիա ոլորտը մշտապես պետք է համապատասխանի ժամանակի հայացքներին։

4. Մենք գիտենք, որ մեդիա դպրոցում դասավանդում են լավագույն մասնագետները: Երբևէ մտածե՞լ եք ևս դասավանդել մեդիա դպրոցում:

Երբևիցէ չեմ մտածել, քանի որ տվյալ հմտությունները չունեմ և բարձրագույն կրթությունս պատկանում է այլ ոլորտի մասնագիտությանը։

5. Դուք արդեն ճանապարհել եք 17 սերունդ, կա՞ն ուսանողներ, որոնք ավարտելուց հետո սկսել են աշխատել թիվիում:

Իհարկե աշխատում են։ «Արմենիա» թիվում և «ԱԹիվի» - ում աշխատում են այն ոլորտներում, որոնք կան մեդիա դպրոցի ծրագրում։

6. Որպես տնօրեն ի՞նչ ակնկալիքներ ունեք մեդիա դպրոցից:

Ակնկալիքներս այն է, որ մեդիա դպրոցում առավել պետք է զարգանա հենց արդի մասնագիտությունները, քանի որ ժամանակը շատ արագ է գնում։ Մեդիա ոլորտը դժվար ճանապարհ է, բայց միաժամանակ ՝ հասանելի և ես ցանկանում եմ, որ մեր նպատակասլաց ուսանողները երբեք կանգ չառնեն այդ դժվարին ճանապարհին։ Պետք է լինել համբերատար, քանի որ համբերությունը չափազանց կարևոր է՝ նպատակին հասնելու համար։

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հասմիկ Կարապետյան
наверх