* * * … Լուռ ուղեկցությամբ օտար աչքերի, Օտար մի երկրում, Օտար քաղաքի օտար փողոցում, Գլուխը հպած ամպերին, Հայի քայլվածքով մի կին էր քայլում: Կորոտի՞ց էր ծանրացել քայլքը, Թե՞ հայի ոտքն է միշտ եղել ծանր - Սեղմված այս խորթ երկրի Թույլ զարկերակին… Արարատյան գինու թունդ, տտիպ համով Տխրում էր Մի կին… Մի կի՜ն էր, Մի աղո՜թք մոգական, Ու կարոտում էր կինը Սիրահետելու Լեզուն եղեգան… |
Подписаться на новостную ленту