МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +32 °C Завтра+34 °C
«Պիթիան …հրամայել է թաղել քարկոծումով սպանված երեխաներին և ամեն տարի զոհեր մատուցել նրանց ՝ որպես հերոսների, քանի որ նրանք անարդարացիորեն են սպանվել»
17:44, 03.08.2024
3585 | 0

Մ.թ. 3-րդ դարի հույն գրող Պավսանիասը շատ է ճանապարհորդել ու այդ ճանապարհորդություններից ստացած տպավորությունների հիման վրա գրել է 10 գրքից բաղկացած «Հելլադայի նկարագրությունը» աշխատությունը: Ահա մի հետաքրքիր պատմություն այդ գրքից

«Մի խումբ երեխաներ՝ թե քանիսն են եղել, ոչ ոք չի հիշում, խաղալիս են եղել աստվածուհու տաճարի մոտ: Մի պարան գտնելով՝ երեխաներն այն կապել են արձանի պարանոցին և սկսել են գոռալ, թե Արտեմիսը խեղդվել է: Երբ կաֆիացիներին հայտնի է դարձել, թե երեխաներն ինչ չարություն են արել, սկսել են նրանց քարկոծել:

Երեխաներին քարկոծելու պատճառով նրանց կանանց այնպիսի հիվանդություն է պատուհասել, որ նրանք վաղաժամ են ծննդաբերել ու ծնված երեխաներն էլ մեռած են եղել։ Այդ մահերը շարունակվել են այնքան ժամանակ, մինչև որ Պիթիան պատգամախոսի միջոցով հրամայել է թաղել քարկոծումով սպանված երեխաներին և ամեն տարի զոհեր մատուցել նրանց ՝ որպես հերոսների, քանի որ նրանք անարդարացիորեն են սպանվել»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
11:05, 05.09.2024
257 | 0
00:00, 29.08.2024
405 | 0
наверх