1376 թվականին ծնված, 1386 թվականին գահ բարձրացած և 1414 թվականին մահացած Վլադիսլավ Առաջին Դուրացցոն՝ Նեապոլիտանիայի թագավորը, 1404 թվականին ցանկացել է ամուսնանալ հերցոգ Ռամոնդելլո դա Բալցոյի այրու՝ Մարիա Տարենտացու հետ, որը, սակայն, համարձակվել է մերժել թագավորի առաջարկը: Այդժամ կրքից փոթորկվող Վլադիսլավը պաշարել է Տերենտը և նույն տարում մի քանի գրոհից ու տևական պաշարումից հետո գրավել է այն: Քաղաքին տիրելուց հետո նա Մարիա Տարենտացուն և նրա երեխաներին գերեվարել է ու տարել Նեապոլ, որտեղ էլ ամուսնացել է նրա հետ: |