1933 թվականին, երբ Հիտլերը նոր էր իշխանություն ստացել, ամերիկացի հրեա գանգստերները որոշում են կայացրել սպանել նրան: Տեղեկանալով նախապատրաստվող գործողության մասին՝ Հետաքննությունների բյուրոն (ապագա Հետաքննությունների դաշնային բյուրոն) ջանացել է գտնել մահափորձի իրականացման պատասխանատու գործակալին: Վախենալով Գերմանիայի հետ դիվանագիտական հետագա բարդություններից՝ նրանք ցանկացել են ամեն գնով չեղարկել մահափորձը: Եվ դա նրանց հաջողվել է: Ուժեղ ճնշման ներքո գանգստերները ձեռնպահ են մնացել ծրագիրն իրականացնելուց: Ամերիկացի պատմաբան Ռոբերտ Ռոքուեյը բացահայտել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի արխվներում ննջող այդ պատմությունը: |