МАМУЛ.ам
Читать
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Завтра0 °C
Ազնվականի չար կատակը
00:19, 30.08.2024
532 | 0

Երբ 1533 թվականին Հռոմի Կղեմես 7-րդ պապը ժամանել է Մարսել, Ալբանիի դուքսը՝ Շոտլանդիայի թագավոր Ջեյմս 2-րդի թոռը, այցելել է պապին և մի քիչ տարօրինակ խնդրանքով դիմել է նրան: Բանն այն էր, որ երեք այրիացած, բայց դեռ շատ գրավիչ ազգականուհիներ ավելի վաղ դիմել էին դքսին՝ խնդրանքով, որ նա պապին միջնորդի, որ իրենց թույլ տրվի երեք օր ծոմ պահելու համար միս ուտել՝ որպեսզի ուժասպառ չլինեն։ Քանի որ դուքսը Հռոմի պապի հեռավոր ազգականն է եղել, կարողացել է այս տիկնանց հեշտությամբ առաջնորդել պապական սենյակ։

Այնուհետև դուքսը հովվապետի ուշադրությունը հրավիրել է երեք ծնկաչոք այրիների վրա և կամացուկ, որպեսզի տիկնայք չլսեն, դիմել է պապին՝ խնդրելով, որ թույլ տա նորից ամուսնանալ չցանկացող այս տիկնանց, երբեմն գաղտնի հարաբերությունների մեջ մտնել տղամարդկանց հետ: Հովվապետը, բնականաբար, զայրացած հրաժարվել է ընդառաջել խնդրանքին։ Ալբանիի դուքսը պնդել է և խնդրել է, որ պապը լսի այրիներին, սակայն Կղեմեսը կտրականապես մերժել է միջնորդությունը։ Այդժամ խոսել են տիկնայք և խնդրել են թողություն տալ իրենց գործելիք մեղքին՝ խոստանալով, պարտավորվելով այդ մեղքը գործել առանց ավելորդ աղմուկի, շաբաթական գոնե երեք անգամ։

Պապը զայրացած առարկել է.

«Ես անիծված կլինեմ, եթե համաձայնվեմ թույլ տալ ձեզ կատարել տռփանքի մեղքը»:

Միայն այդ ժամանակ տիկնայք հասկացել են, որ դուքսը որոշել է ծաղրել իրենց և զայրացած բղավել են.

«Մենք այդպիսի բան չենք խնդրում, այլ միայն աղաչում ենք, որ պահքի օրերին թույլ տրվի միս ուտել» ։

Ալբանիի դուքսն անմիջապես սկսել է արդարանալ՝ ասելով.

«Ես կարծել եմ, թե դուք ոչ թե մեռած, այլ՝ կենդանի մարմնի հաղորդություն եք ուզում»:

Պապը միայն ժպտացել՝ հասկանալով, որ իր ազգականը չար կատակ է արել և տիկնանց թույլ է տվել միս ուտել ծոմապահության պահելու օրերին, իսկ ավելի ուշ լիաթոք ծիծաղել է՝ տեղի ունեցածը պատմելով Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս Առաջինին։

Նկարում՝ Կղեմես 7-րդը և Ֆրանցիսկոս Առաջինը Մարսելում:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
Читать
10:32, 03.10.2024
262 | 0
наверх