МАМУЛ.ам
Читать
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Завтра0 °C
Անգլիայի և Ուելսի նահատակները
10:40, 04.09.2024
354 | 0

Ուշ միջնադարի Անգլիայում կաթոլիկների մի խումբ է եղել (անդամների մեծ մասն աշխահիկ կամ եկեղեցու քահանաներ) , որը վճռականորեն ընդդիմացել է դավանափոխ լինելու և բողոքական դառնալու՝ իշխանությունների պարտադրանքին: Նրանք բոլորը հավատարիմ են մնացել Հռոմի պապին, հրաժարվել են հավատարմության երդում տալ Անգլիայի միապետին որպես կրոնական բարձրագույն իշխանավոր: 1535-ից 1679 թվականներին նրանք մահապատժի են ենթարկվել որպես պետական դավաճաններ:

Բայց կաթոլիկ եկեղեցին նրանց նահատակներ է հռչակել, իսկ Լեոն 13-րդ, Պիոս 11-րդ, Պողոս 6-րդ և Հովհաննես-Պողոս 2-րդ պապերը նրանց երանելիների և սրբերի շարքն են դասել:

Այս նահատակները նաև փառաբանվել են որպես՝

* «Դուէի նահատակներ»,

* «Անգլիացի հիսունչորս նահատակներ»,

* «Անգլիայի և Ուելսի հարյուր յոթ նահատակներ»,

* «Անգլիայի և Ուելսի ութսունհինգ նահատակներ»:

Նկարում՝ Թայբերնի կախաղանի նկարազարդումն է, որը, ինչպես ասվում է, կառուցվել է 1680 թվականին՝ այն վայրում, որտեղ այժմ Մարմարյա կամարն է: Մեղադրյալին դեպի կախաղան տանելու ճանապարհին միշտ հսկայական բազմություն է հավաքվել:

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
Читать
10:32, 03.10.2024
262 | 0
наверх