Դու ոչ Լիլի՛թ ես և Ո՛չ էլ Եվա, Ես քեզ տալիս եմ մեկ ուրիշ անուն և… Անունդ տալիս շո՜ւնչս է կտրվում, Արյունս է վազում, ո՞ւր, ինքն էլ չգիտի, Բանականությունս ցնորք է դառնում Ու մնում կախված անդունդի եզրից… Դու ոչ Լիլի՛թն ես և Ո՛չ էլ Եվան, Ո՛չ կրակից ես ո՛չ էլ ոսկորից Դու ա՜յլ նյութից ես, Ա՜յլ տեղից ծնված՝ Խելագար Կրքի այլ մոլորակից… Քեզ «Մերժում» ասե՞մ թե՞ «Անխոս բախում» Աղմուկով լցված լռության մարմի՞ն, Եվ պատերա՜զմ ես և խաղաղությո՜ւն Քո արթուն և նույնիսկ քնած պահերին: Դու՝ ճերմակ կեսգիշե՜ր, Ա՜լ այգաժամեր, Մե՛կ բաց պատուհան, մե՛կ փակված դռներ, Քամու ձեռքերում կոտրատվող մարմի՜ն… Իրոք նման չես ո՛չ նախամորը Ո՛չ էլ Լիլիթին: Ես էլ այն Ադամը չեմ հիմա՝ Ստերջ ուղեղով, խղճալի՜, կծած խնձորը ձեռքին… Պատմությունը մեռա՛ծ է, Քե՛զ եմ գալիս ես կրկին Ու խնձորի փոխարեն իմ ձեռքում է Քո ծնունդի բանալին…
Ո՜չ, Դու ո՛չ Լիլիթն ես և Ո՛չ էլ Եվան՝ Այն հերոսուհին սրբազան գրքից, Ես էլ այն Ադամը չեմ, վտարված դրախտից Ու կարողանում եմ արդեն տարբերել Ադամակողը - Ադամոսկորից… |
Подписаться на новостную ленту