МАМУЛ.ам
Читать
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Завтра0 °C
Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը մեր օբյեկտիվից
01:28, 30.09.2024
375 | 0

Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը մեր օբեկտիվից
29 сент, 2024 в 22: 59

Համաշխարհային հայկական գագաթնաժողովն ավարտվեց՝ ունենալով 1000-ից ավելի մասնակից 60 երկրից և 180 բանախոս 25 երկրից: Գագաթնաժողովի ընթացքում քննարկվեցին 30-ից ավելի թեմաներ, անցկացվեցին 3 ցուցահանդես և մշակութային միջոցառումներ:

Ինտեգրման առումով մեծ տեղ հատկացվեց երիտասարդական խնդիրների քննարկմանը, շեշտադրվեց Արմաթ լաբորատորիաների ցանցի ընդլայնումը և արհեստական բանականության դերի մեծացումը հետագա զարգացումների ընթացքում։
Գագաթնաժողովի կազմակերպիչներն ակնկալում են, որ սփյուռքի ընդգրկումը գագաթնաժողովին ծառայելու է որպես ռազմավարական քննարկումների, համերաշխության, փոխըմբռնման և լուծումների կամուրջ, որի շնորհիվ հետագա համագործակցությունը տարբեր բնագավառներում կապահովի կայուն արդյունքներ։
Գագաթնաժողովի նիստերի դիտելու համար այցելեք` հղմամբ: Բանախոսների և մասնակիցների հետ հարցազրույցները դիտելու` համար
Հանձնակատարի ինստիտուտի գործառույթների, գագաթնաժողովից ստացված տպավորությունների, Աբովյան մշակութային միության 40֊ամյակի հոբելյանական միջոցառումների մասին է պատմում Մաթո Հախվերդյանը։

Ռուբեն Ազիզյան
Պրոֆեսոր, միջազգայնագետ Ռուբեն Ազիզյանը Հայաստան է եկել Նոր Զելանդիայից' ԵՊՀ -ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետ համագործակցելու ակնկալիքով։ Հաջող ու արդյունավետ համագործակցության իրականացումը պրոֆեսորին հնարավոր է, որ բերի Հայաստան` մշտական բնակության։ Նա արդեն ունի որոշակի ծրագրեր, որոնց իրականացումը շատ օգտակար կլինի հայրենիքին։ Պրոֆեսոր Ռուբեն Ազիզեանը լիահույս է, որ համագործակցությունը կլինի ռչ միայն օգտակար այլև մեծ հաճույք կպատճառի իրեն, որ կծառայի Հայաստանին իր մասնագիտական կարողություններով։ Ավելացնենք, որ նա մեծ հաճույքով էր հայերենով շփվում և երջանիկ էր, որ շրջապատում լսում էր հայերեն խոսք։ Նա նշեց, որ Նոր Զելանդիայում հայերը քիչ են և հայերեն խոսք լսել միշտ չէ, որ հաջողվում է։

Սոնա Հարությունյանը
Պրոֆեսոր Սոնա Հարությունյանը եկել էր Վենետիկի համալսարանից։ Նա անչափ դրական արտահայտվեց գագաթնաժողովի ընձեռած հնարավորությունների մասին, հատկապես ոգևորիչ գտավ կրթության, սփյուռքում հայկական ինքնության պահպանման, բոլոր բնագավառներում երիտասարդների կայուն ինտեգրման հարցերին վերաբերող քննարկումները։ Պրոֆեսոր Ս. Հարությունյանը մեծ աշխատանք է տանում Վենետիկի համալսարանի և ԵՊՀ-ի լեզվական և գիտական համագործակցությունը բարձր մակարդակով իրականացնելու ուղղությամբ։ Նա վստահություն հայտնեց, որ գագաթնաժողովը ավելի սերտ և բարենպաստ պայմաններ կստեղծի համագործակցության բարելավման համար։ Տիկին Հարությունյանը զեկուցումով մասնակցեց նաև ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի կազմակերպած Ֆրանց Վերֆելին նվիրված գիտաժողովին։

Տիկին Երան Կույումջյանը Կիպրոսում «Նոր խոսք» էլեկտրոնային հայագիտական հանդեսի հիմնադիրն ու խմբագիրն է։ Նա երկար տարիներ հսկայական գործունեություն է ծավալել հայեցի կրթության, հայրենիքի հետ կապերի պահպանման, հայրենիքին վերաբերող նյութերի և նորությունների տարածման հարցում։ Ամսագրի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է ողջ աշխարհում, քանի որ նա անաչառ է իր քննարկումներում և նրա համար գերագույն արժեքներ են յշհայոց լեզվի և հայ ինքնության պահպանումը, որը բավականին դժվար հարց է արդի մարտահրավերների պայմաններում։
Տիկին Կույումջյանը լիահույս է, որ գագաթնաժողովի տարաբնույթ քննարկումներ անպայման իրենց նպաստը կբերեն սփյուռք-Հայաստան արդյունավետ համագործակցությանը բոլոր բնագավառներում։

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆԸ և ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ սփյուռքի այն գործիչներից են, ովքեր մեծածավալ աշխատանք են կատարում հայապահպանության և հատկապես հայ մամուլի և մշակույթի զարգացման գործում։ Եվրոպայի կենտրոնում` Չեխիայում նրանց խմբագրած և հրատարակած ՕՐԵՐ հանդեսն ու կայքը առաջիններից մեկն են արձագանքում ոչ միայն Հայաստանում, Եվրոպայում, այլև աշխարհի ցանկացած անկյունում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք առնչվում են հայ ժողովրդին հուզող հարցերին։ Թեքեյան մշակութային կենտրոնում նշվեց հանդեսի հիմնադրման 25 տարին: «Նիդերլանդական օրագիրի» համար պատիվ էր «Օրերին» հանձնել «Փետուրե գրիչ» մրցանակը:

«Օրերի» կայքի խմբագիր Աննա Կարապետյանը, ներկայացնում է նաև Չեխիայի հանրահայտ համալսարաններից մեկը և ցանկանում է ԵՊՀ Անգլիական բանասիրության ամբիոնի հետ նոր ծրագրեր մշակել գիտական համագործակցության և ուսանողների փոխանակմանն ծրագրերին առնչվող։

Ռուբեն Հովակիմյան
Մեզ հաջողվեց հետաքրքիր զրույց ունենալ Ֆրանսիայից ժամանած ճարտարապետ Ռուբեն Հովակիմյանի հետ, ում մոտեցումը տեղի ունեցող գագաթնաժողովի հնարավոր արդյունքների հետ այս պահին չափազանց իրատեսական է։ Նա համոզված է, որ կլինի համագործակցություն, բայց թե ինչ տեմպերով առաջ կգնա, կարելի է այս պահին միայն ենթադրել։ Լեզվի պահպանման հարցը խիստ կարևորվեց պարոն Հովակիմյանի կողմից, այս առումով նա ընդգծեց լեզվի մաքրության հարցը, քանի որ ինքնության և լեզվի պահպանումը, ըստ էության հնարավոր չէ տարանջատել։ Ռուբեն Հովակիմյանի կողմից լեզվի և ինքնության պահպանման հարցը գիտակցաբար իրականացվող հարցեր են և չեն կարողել թողնվել բախտի քմահաճույքին։ Այստեղ կարևորվում են թե՜ ընտանեկան դաստիարակությունը, թե՜ կրթական մակարդակը, թե՜մոտեցումը ազգապահպանության խնդիրներին։

Պավել Պետրոսյան
Մասնագիտությամբ շինարար Պավել Պետրոսյանն այսօր զբաղվում է բիզնեսով, զարգացնում է արդեն կայացած սեփական բրենդների ցանցը։ «Նիդերլանդական օրագրի» հետ զրույցում նա նշեց, որ նման ձեռնարկների պարբերաբար կազմակերպումը կբարելավի և առավել նպաստավոր կդարձնի հայկական բիզնեսների հետ կայուն և արդյունավետ համագործակցությունը։ Պավել Պետրոսյանն օֆիսային անհրաժեշտ պարագաների, կահույքի ճանաչված ներմուծող է։ Առաջին հայացքից սոսկ որպես անհրաժեշտություն թվացող օֆիսային պարագաներն իրականում գործնական առնչությունների սահմանում ձեռք են բերում հատուկ կարևորություն՝ անվիճելի է դրանց դրական ազդեցությունը այլ ֆիրմաների ու հաճախորդների հետ շփման ընթացքում, հատկապես այսօր, երբ ՀՀ տարբեր բնակավայրերում մեծանում է օտարերկրյա գլոբալ բիզնեսների առկայությունն ու դերը, երբ հարմարավետությունն ու դիզայնը, բրենդի անվանումն ու այլ մանրամասներ ընդգծված տպավորություն են գործում՝ դառնալով կողմնորոշիչ նաև տվյալ բրենդի զարգացման հարցում։ Սփյուռքի հետ համագործակցության շրջանակում արժևորվում են, հատկապես, բարձր մակարդակի գործարար և մշակութային շփումները, որի համատեքստում կարևորվում են նաև լեզվի և ինքնության խնդիրները, որոնց հատուկ անդրադարձ է արվել գագաթնաժողովի պանելային նիստերում։ Դրական գնահատականի արժանացնելով գագաթնաժողովը՝ Պավել Պետրոսյանը նշեց, որ որոշ ժամանակ անց արդեն հնարավոր կլինի հստակ զգալ նման ձեռնարկումների արժեքը գործնականում

ԱՄՓՈՓՈՒՄ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից սեպտեմբերի 17-20-ը Երևանում կազմակերպված Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի
Օրակարգի մշակումն իրականացրել էր շուրջ 100 սփյուռքահայ փորձագետների և համայնքային ներկայացուցիչներից կազմված խորհրդատվական մարմինը:
Հիմնական ուղղություններն էին՝ անվտանգության, կայուն զարգացան, համայնքների հզորացման և հայրենադարձության հարցերը, որոնք ներկայացվեցին 6 պանելային քննարկումների, 22 համաժամանակյա նիստերի, կլոր-սեղան քննարկումների, Ted զրույցների, 3 թեմատիկ ցուցահանդեսների և մշակութային միջոցառումների ձևաչափերով 180 բանախոսների և 25 երկրից մոդերատորների կողմից: Ընդհանուր առմամբ մասնակցում էր 1000 հրավիրյալ 60 երկրներից։ Գագաթնաժողովի կազմակերպիչներն ակնկալում են, որ սփյուռքի ընդգրկումը գագաթնաժողովին ծառայելու է որպես ռազմավարական քննարկումների, համերաշխության, փոխըմբռնման և լուծումների կամուրջ, որի շնորհիվ հետագա համագործակցությունը տարբեր բնագավառներում կապահովի կայուն արդյունքներ։

Մեզ հաջողվեց զրուցել տարբեր երկրներից ժամանած նաև Հայաստանը ներկայացնող բազմաթիվ մասնակիցների հետ։ Նշենք, որ ոմանք սկզբում դեռ հստակ չեն պատկերացրել, թե որքանով է օգտակար լինելու միջոցառումների շարքը կայուն համագործակցության համար, բայց շփումների և զրույցների, գործնական առաջարկների արդյունքում որոշակի դրական տեղաշարժերի ակնկալիք ունեն։ Նշենք, որ բոլոր պանելային քննարկումները անցել են բանախոսների և մոդերատորների ակտիվ մասնակիցությամբ, ովքեր ելույթներից հետո պատասխանել են գագաթնաժողովի մասնակիցների հարցերին։ Գագաթնաժողովն արժևորելով որպես հաջողված և խոստումնալից՝ հատուկ անդրադարձ կատարվեց տարբեր բնագավառներում ինտեգրմանը։ Բոլոր խնդիրների գերխնդիրն ինտեգրման հարցում մնում է հայության տարբեր մասերի իրարից տարանջատումը, որտեղացի լինելն` անկախ հանգամանքներից։ Սփյուռքում հայկական ինքնության պահպանման հրամայականը էական խնդիր է, քանի որ, ինչպես նշվեց, հայ իրականության մեջ ինտեգրումը խաթարվում է հենց նրանով, որ, երբ ԱՄՆ ում բնակվող հայերը Հայաստան են գալիս այստեղ նրանք ընկալվում են իբրև ամերիկացի, իսկ Նահանգներ մեկնողներին այնտեղ ընդունում են՝ հայ կոչելով։ Եվ հենց այս բաժանարար մոտեցումն է, որ խանգարում է ինքնության լիարժեք դրսևորմանը։

Պանելային զրույցներն ու շփումներն ընդգծեցին հայրենադարձությանն առնչվող հարցերի լուծումը՝ կարևորելով փաստը, որ Հայաստանում ապրելով ավելի հեշտ տեղի կունենա ինտեգրումը երկրի սոցիալ-քաղաքական կյանքին։ Երիտասարդական խնդիրների քննարկման ընթացքում մեծ տեղ հատկացվեց ինտեգրմանը, շեշտադրվեց Արմաթ լաբորատորիաների ցանցի ընդլայնումը և արհեստական բանականության դերի մեծացումը հետագա զարգացումների ընթացքում։ Միևնույն ժամանակ, խնդրի նկատմամբ հստակ էր մոտեցումը՝ Հայաստանն ու սփյուռքը ինքնուրույն միավորներ են և գործընթացները պիտի տեղի ունենան այս սկզբունքին համահունչ։ Արդյունավետ համագործակցության և բիզնես շփումների ու գործունեո։ւթյան որոշակի քայլեր արդեն նկատելի էին հենց գագաթնաժողովի օրերին։ Մասնակիցներից շատերը վստահ էին, որ նման հանդիպումները օգտակար կլինեն Սփյուռք-Հայաստան հետագա զարգացումների առումով թե սկսնակ բիզնեսների և թե արդեն կայացած բիզնեսների համար՝ հիմք դնելով նոր համագործակցությունների։

The Second Global Armenian Summit 2024,
organized by the Office of the High Commissioner for Diaspora Affairs, took place in Yerevan on September 17-20, with the agenda developed by a consultative body composed of around 100 diaspora Armenian experts and community representatives. The main topics included security, sustainable development, community empowerment, and repatriation issues, which were presented by 180 speakers and moderators from 25 countries through 6 panel discussions, 22 simultaneous sessions, roundtable discussions, TED talks, 3 thematic exhibitions, and cultural events. A total of 1, 000 invitees from 60 countries participated. The organizers of the summit expect that the involvement of the diaspora in the summit will serve as a bridge for strategic discussions, solidarity, mutual understanding, and solutions, ensuring sustainable results for future cooperation in various fields.

We managed to talk to many participants from Armenia and from other countries. It should be noted that some initially did not clearly envision how beneficial the series of events would be for sustainable cooperation, but as a result of interactions, conversations, and practical proposals, they already have certain expectations for positive developments. It is worth mentioning that all panel discussions were held with the active participation of speakers and moderators, who, after their presentations, answered questions. The summit was evaluated as successful and promising, with a special focus on integration in various fields. The most important issue about integration still remained the separation of different parts of the Armenian community, depending on circumstances. The imperative of preserving Armenian identity in the diaspora is a significant issue, as it was mentioned that integration in Armenian reality is disrupted by the perception that when Armenians living in the US come to Armenia, they are seen as Americans, while those going to the States are accepted as Armenians. And it is this approach that hinders the full expression of identity.
Panel discussions and interactions highlighted the resolution of issues related to repatriation, emphasizing that living in Armenia will facilitate integration into the country's socio-political life. A significant focus was placed on youth issues during the integration talks, underscoring the expansion of the Armat laboratories network and the increasing role of artificial intelligence in future developments. At the same time, it is made clear that Armenia and Diaspora are independent entities, and processes should occur in accordance with this principle.
Certain steps towards effective cooperation and business interactions were already noticeable during the summit days. Many participants were confident that such meetings would be beneficial for the future development of Diaspora-Armenia relationship, serving as a foundation for new collaborations, both for start-up businesses and established enterprises.
«ՆիդՕրագրի» համար նյութերը
պատրաստել են` Hay Azian-ը
և ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․
Նաիրա Գասպարյանը


Մեր ընդգրկուն ռեպորտաժը`
https://niderlandakan.livejournal.com/611228.html

https://www.nidoragir.com/2024/09/blog-post_29.html

Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
наверх