Հոկտեմբերի 4-ին, ժամը 20: 00-ին «Երաժշտության Կասկադ» համերգաշարի շրջանակներում տեղի կունենա «Արցախ» ջազ նվագախմբի համերգը։ Հիմնադիր, գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան։ Համերգին կհնչեն հայտնի և տարատեսակ ջազային կատարումներ: Համերգի հատուկ հյուրն է՝ Մարտին Վարդազարյանը։ Մենակատարներ` Ալինա Հովսեփյան, վոկալ Յանա Գրիգորյան, վոկալ Իսահակ Բուլանիկյան, վոկալ Մարատ Բալայան, վոկալ Գոռ Հայրապետյան, վոկալ Աննա, Վարդազարյան, վոկալ Ավագ Մարգարյան, բլուլ, զուռնա։ Նշենք, որ Տիգրան Լալայանը ստեղծել է Արցախի պետական ջազ նվագախումբը 2004 թվականին Արցախում։ Նվագախումբը ներկայումս շարունակում է իր գործունեությունը Հայաստանում որպես «Արցախ» ջազ նվագախումբ։ |