МАМУЛ.ам
Читать
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Завтра0 °C
Հռոմի վերջին (յոթերորդ) թագավորը՝ Լուսիուս Տարքվինիուս Հպարտը (2)
14:05, 16.10.2024
330 | 0

Լուսիուս Հպարտը վարել է ակտիվ ագրեսիվ արտաքին քաղաքականություն։ Նա ամրապնդել է դաշինքը Հռոմի և լատինական քաղաքների միջև՝ ֆիզիկապես ոչնչացնելով բոլոր նրանց, ովքեր Հռոմը համարել են Լատիումը ստրկացնող և շահագործող քաղաք և ստեղծել է ազգակցական դաշինքներ։ Օրինակ՝ նա իր դստերն ամուսնացրել է Տուսկուլումի թագավոր Օկտավիուս Մամիլիուսի հետ: Տարկվինիուս Հպարտի օրոք հռոմեական զորքերն առաջին անգամ ներխուժել են իտալիկների մաս կազմող վոլսկ ժողովրդի զբաղեցրած մարզ և գրավել են Սուեսա-Պոմպեցիա և Անքսուր քաղաքները, սաբիններն ու էտրուսկները ճնշվել են։

Առանձնահատուկ լեգենդ է կապված Լացիումի կենտրոնում, Հռոմից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լատինական Գաբի քաղաքի հետ, որը ապստամբել է Տարկվինիուս Հպարտի բռնապետության դեմ։ Քանի որ քաղաքի պարիսպները շատ երկար են եղել, ուստի պաշարման ընթացքում լուրջ բարդություններ են առաջացել, և հռոմեական զորքերը չեն կարողացել գրավել քաղաքը։ Այդժամ Լուսիուս Տարվինիուսը դիմել է խորամանկության. Գաբի է ուղարկվել նրա կրտսեր որդին՝ Սեքստուս Տարկվինիուսը՝ իբրև թե հոր դաժանությունից փրկելու համար։ Քաղաքում ոչ ոք չի զարմացել, որ Տարկվինիուսը դաժան է նույնիսկ սեփական երեխաների նկատմամբ և չի կասկածել երիտասարդին։ Սեքստուսն աչքի է ընկել պաշարող զորքերի վրա հանկարծակի հարձակումներ կատարելիս, և շուտով նրան վստահվել է պաշարված քաղաքի կայազորի հրամանատարությունը։ Այդժամ նա հոր մոտ սուրհանդակ է ուղարկել, որպեսզի նա իր հետագա գործողությունների համար անհրաժեշտ հանձնարարականներ տա: Բայց սուրհանդակը հոդաբաշխ պատասխան չի ստացել: Տարկվինիուսը լիովին չի վստահել սուրհանդակին և միայն լռելյայն նրա աչքի առաջ պոկում է այգու ամենաբարձրահասակ խաշխաշների գլխիկները: Երբ որդին իմացել է հոր գործողության մասին, խորհրդանշական գործողությունը մեկնաբանել է որպես հանձնարարություն վերացնելու քաղաքի ամենաազդեցիկ մարդկանց: Եվ նա սպանել կամ հեղինակազրկել է Գաբի քաղաքի բոլոր հարուստ ու կարևոր քաղաքացիներին, իսկ հետո բացել է քաղաքի դարպասները հռոմեացիների առջև։ Սակայն քաղաքը չի թալանվել։ Լյուսիուս Տարկվինիուսն այն տվել է իր որդուն՝ Սեքստուսին, որպես սեփականություն։

Տարկվինիուս Հպարտի օրոք դադարեցրել են բանակ զորակոչել ստորին խավերի ներկայացուցիչներին. նրանց օգտագործել են շինարարական աշխատանքներում: Իսկ բանակը հիմնականում համալրել են վարձկաններով:

Նկարում՝ ամուսնության, մայրության և կնոջ կենսատու ուժի դիցուհի Յունոնայի սրբավայրի պատի պահպանված հատվածը Գաբիում:

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
наверх
Logo

Подписаться на новостную ленту