МАМУЛ.ам
Читать
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Завтра0 °C
Երևանում և Գյումրիում կկայանա «Նախադպրոցական երեխային ընդառաջ» համաժողովը
17:54, 16.10.2024
351 | 0
2024 թվականի հոկտեմբերի 18-20-ը կանցկացվի «Նախադպրոցական երեխային ընդառաջ» 4-րդ համաժողովը՝ համատեղ կազմակերպված «Մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի» ՀԿ-ի, «Ուսուցիչների ուսումնափորձարարական համայնք» հարթակի, Աստեր կրթական կենտրոնի և Եվրասիա միջազգային համալսարանի կողմից:

Համաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 18, 19 Եվրասիա միջազգային համալսարանում (Երևան) և հոկտեմբերի 20-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց Տանը: Այս համաժողովը աննախադեպ է իր ծավալով և ընդգրկմամբ՝ ներգրավելով 30-ից ավելի խոսնակներ և 200-ից ավելի մասնակիցներ տարբեր երկրներից և Հայաստանի բոլոր մարզերից: Համաժողովի եզակի բնույթը հատկապես ընդգծվում է նրանով, որ միջոցառման մեկ օրը կանցկացվի Գյումրիում՝ հատուկ շեշտադրումով տարածաշրջանային համագործակցության և փորձի փոխանակման վրա: Համաժողովի նպատակն է նպաստել նախադպրոցական կրթության որակի բարձրացմանը՝ խթանելով լավագույն փորձի փոխանակումը, մասնագետների մասնագիտական աճը և նոր հմտությունների զարգացումը: Մասնակիցները կծանոթանան ժամանակակից կրթական տեխնոլոգիաներին և դասավանդման նորարարական մեթոդաբանություններին՝ բարելավելու նախադպրոցական հաստատություններում ուսումնադաստիարակչական գործընթացը:

Նախաձեռնությունը նաև միտված է ամրապնդել համագործակցությունը պետական և մասնավոր ոլորտների միջև, ապահովել գիտելիքների և փորձի ակտիվ փոխանակում, ինչպես նաև նոր հնարավորություններ ստեղծել համատեղ նախագծերի և նախաձեռնությունների համար: Համաժողովի մանրամասները հասանելի են ՄՆՀԱԱ պաշտոնական կայքում: Համաժողովի հետ կապված նորություններին հնարավոր է ծանոթանալ ՄՆՀԱԱ կայքէջի և ՖԲ էջի միջոցով։
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ԱՆԻ Կարապետյան
наверх
Logo

Подписаться на новостную ленту