«Հեղափոխությունը դա պատմական պահի իմաստն է. դա նշանակում է՝ փոխել այն ամենը, ինչը պիտի փոխվի, դա նշանակում է՝ լիակատար հավասարություն և լիակատար ազատություն, դա նշանակում է՝ քեզ վերաբերվում են և դու էլ ուրիշներին վերաբերվում ես մարդկայնորեն, դա նշանակում է, որ դու ինքդ քեզ ազատագրում ես քո սեփական ուժերով, դա նշանակում է՝ մարտահրավեր նետել սոցիալական և ազգային միջավայրի ներսում և դրանցից դուրս գերիշխող հզոր ուժերին, դա նշանակում է՝ համեստություն, անշահախնդրություն, ինքնանվիրում, համերաշխություն և հերոսություն, դա նշանակում է՝ պայքարել համարձակորեն, խելամտորեն և իրատեսորեն, դա նշանակում է՝ երբեք չխաբել և չխախտել բարեվարքության սկզբունքները, դա խորապես համոզվածությունն է այն բանում, որ աշխարհում չկան այնպիսի ուժեր, որ կարող են ջախջախել ճշմարտության ու գաղափարների ուժը: Հեղափոխությունը դա միասնություն է, դա անկախություն է, դա պայքար է հանուն Կուբայում և աշխարհում արդարության մեր երազանքի, որի վրա է հիմնված մեր հայրենասիրությունը, մեր սոցիալիզմը և մեր ինտերնացիոնալիզմը»: |
Подписаться на новостную ленту