МАМУЛ.ам
Читать
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Завтра0 °C
Այն, ինչ եղավ հոկտեմբերի վերջին 20 օրերին՝ զարմացրեց ինձ
21:38, 21.10.2024
432 | 0
Շուտով կլինեմ 73 տարեկան, որի բոլոր տարիները եղել են և երջանիկ, և լարված, լավ և վատ: Բայց այն, ինչ եղավ հոկտեմբերի վերջին 20 օրերին՝ ինձ զարմացրեց և անչափ ուրախացրեց:

Ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ, 38 տարի աշխատել եմ սկզբում ՀՍՍՀ Ճանապարհների նախագծման և շահագործման նախարարության հաշվողական կենտրոնում:

Տարիների ընթացքում հասել եմ ծրագրավորման բաժնի բյուրոյի վարիչի պաշտոնին: Այս վերջին տարիներին իմ համար անսպասելի, արդեն երկու տարի, նկարում եմ: Կտավները, գույները, վրձինները դարձել են իմ գեղեցիկ կյանքի յուրահատուկ պահերը: Արդեն ունեմ 60-ի չափ գործեր, որոնք դուր են գալիս իմ հայ նկարիչ ընկերներին, իսկ Մոսկվայի իմ ընկերուհի նկարչուհին միշտ լավ է արձագանքում: ԵՎ, ահա 20 օր առաջ իրենից առաջարկ եմ ստանում մասնակցել Մոսկվայում կայանալիք միջազգային ցուցահանդեսին «Մենություն» թեմայով: Առաջարկը ընդունեցի: Իսկ ի՞նչ նկարել: Ու միանգամից միտքս եկավ՝ ՈՍԿԵՊԱՐԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԵԿԵՂԵՑԻՆ: Անունս տրվել է երազով՝ ՄԱՐԻԱՄ: ՈՍԿԵՊԱՐԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ֆոտոն տեսնելիս միշտ մտածել եմ՝ «Մենավորս, Հեռավորս»: Ու նկարեցի այս եկեղեցին, ուղարկեցի, որն էլ դուր եկավ Մոսկվայում ցուցահանդեսի կազմակերպիչներին: Երեկ տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը, որտեղ ասացին նկարս բազմաթիվ դիտորդների դուր է եկել: Ահա փոքրիկ պատմություն և իմ նկարը՝ ՀԵՌԱՎՈՐՍ, ՄԵՆԱՎՈՐՍ:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ԱՆԻ Կարապետյան
наверх
Logo

Подписаться на новостную ленту