МАМУЛ.ам
Читать
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Завтра0 °C
Նախկինների հեռանալը քաղաքականությունից անիմաստ ու վտանգավոր քայլ կլինի։ Նոթեր բանտախցից։
22:33, 21.10.2024
564 | 0

Նախկինների հեռանալը քաղաքականությունից անիմաստ ու վտանգավոր քայլ կլինի։
Նոթեր բանտախցից։
Միքայել Սրբազանի կողմից օրակարգ մտցվեց, ավելի շուտ թարմացված այն թեզը, որ եթե ուզում էք հեռացնենք Նիկոլին իշխանությունից, ապա Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պիտի հեռանան քաղաքականությունից։ Քանի որ ժողովուրդը նրանց վերարտադրությունը կանխելու համար կրկին կընտրի Նիկոլին։
Այս թեզին միացան հիմնականում Նիկոլի հետ համագործակցող և ընտրություններից առաջ ընդդիմություն դարձող գործիչները։
Առաջին հայացքից թվում է, թե թեզը ճիշտ է։
Բայց, երբ խորանում ես թեզի մեջ առանց էմոցիաների, հասկանում ես, որ ավելի աբսուրդ թեզ, որը միտված է ընդդիմության վերջնական պառակտմանը և ոչնչացմանը գոյություն չունի։
Այս թեզը ավելի շատ նման է վատ պարողի խանգարող հանգամանքներին։
Ասեմ ավելին, ավելի մեծ նվեր Նիկոլին, քան նախկինների քաղաքականությունից հեռացումը գոյություն չունի։
Բացատրեմ կրկին առանց էմոցիաների, կխնդրեմ ընթերցողին նույնպես, բառերս փորձել ընկալել առանց էմոցիաների, սթափ մտքով։
Այսպես`
Նիկոլը իշխանությունը պահելու համար, ահաբեկում է ժողովրդին նախկինների վերադարձով և նրանց մեղմ ասած չսիրող էլեկտորատը նրանց վերադարձը կանխելու համար չուզենալով ընտրում է Նիկոլին։
Հարյուր տոկոս ճիշտ փաստի արձանագրում է։
Բայց, սա միակ թեզը չէ, որ Նիկոլը օգտագործում է, սրա մասին ոչ ոք չի խոսում, կամ չեն նկատում։
Նիկոլի երկրորդ, չբարձրաձայնվող, բայց ավելի էֆեկտիվ թեզը դա եկեղեցու վրա հարձակումն է։
Ոչ ոք չի նկատում, որ հարձակվելով եկեղեցու և հավատի վրա, Նիկոլը ավտոմատ կերպով ստանում է մեր եկեղեցին և հավատը չընդունող, տարիներ շարունակ նրա դեմ պայքարող ուժերի աջակցությունը։
Հիմա կասեք դա ինչ ուժեր են։
Ասեմ, Հայաստանում ծփացող աղանդավորները, կյանքի խոսքից սկսած մինչև սատանայականներ ու երդվյալ անհավատներ, որոնց թիվը մոտավորապես երկու հարյուր հիսուն հազարը անցնում է։
Այսինքն ունենք հետեվյալ պատկերը` նախկիններին չսիրողները ձայն են տալիս Նիկոլին, եկեղեցուն չսիրողները, մեր հավատի դեմ պայքարողները ընտրում են Նիկոլին։
Այժմ, եթե առաջնորդվենք Նիկոլի պարտադրված թեզով, որին սատարում է Միքայել Սրբազանը և իբր ընդդիմադիրները, առավելագույն արդյունքի հասնելու համար պետք է Հայաստանյան կյանքից հեռացնենք և նախկիններին և եկեղեցին։
Հիմա եկեք հասկանանք թե արդյոք դա հնարավոր է։
Նախկինների դեպքում։
Նրանք երկու հազար քսանմեկ թվականին արձանագրեցին ընդհանուր երեք հարյուր հազար ձայն։
Քսանյոթ պատգամավոր Ազգային ժողովում, քսանվեց ավագանի Երևան քաղաքում, չհաշված այլ քաղաքներում։
Երեքից ավել հեռուստաընկերություն, մի քանի տասնյակ յութուբյան ալիքներ, կայքեր, հարյուրից ավել սոցիալական էջեր տարբեր հարթակներում։ Ահռելի բիզնես միավորներ իրենց աշխատողներով։
Ամենակարևոր տեղերը ընտրական հանձնաժողովներում։
Այժմ մենք ասում ենք փակեք ամբողջը գնացեք տուն։ Մի պահ պատկերացնենք գնացին, ինչ կլինի։
Իշխանությունը կմնա միայնակ, հանձնաժողովներում հարյուր տոկոս կկեղծի ընտրությունները, ավելին, եթե հարթակ դուրս գա իրական ընդդիմադիր, ապա նրան միշտ կարան կապեն նախկինների հետ, փոքր երկիր ենք, ընկեր, ծանոթ, բարեկամ, վերջիվերջո նախկինների կառավարումը տևել է քսան տարի, իսկ հարթակ դուրս եկող ընդդիմադիր առաջնորդը հաստատ քսան տարեկանից բարձր պիտի լինի։
Այլ կերպ ասած, կհեռանան նախկինները թե ոչ, միևնույն է նոր ընդդիմության առաջնորդին իշխանությունը կապելու է նախկինների հետ և շահարկելու է նախկինների վերադարձի թեզը։
Արդյունքում նախկինների վերադարձի թեզը շահարկման մեջ մնալու է, բայց ընդդիմությունը ամբողջովին կորցնելու է առանց այդ էլ իր սուղ ռեսուրսը, դաշտը ցմահ նվիրելով իշխանությանը։
Եկեղեցու մասով, նույնիսկ գրիչս չի գրում այդ աբսուրդը։
Դա ոնց էք պատկերացնում, Նիկոլին հեռացնելու համար պիտի հավատափոխ լինենք։
Եթե պիտի լինենք, այդ դեպքում ինչու ենք հեռացնում, չէ որ ինքը հենց հավատափոխմանն էլ մեզ տանում է։
Արձանագրենք նախկինների քաղաքականությունից հեռացումը, եկեղեցու հեռացումը չեմ էլ ցանկանում քննարկել, ոչ միայն ոչ մի օգուտ չի տա, այլ ավելին կարագացնի երկրի կործանման իշխանության ծրագրի իրագործումը։
Կա ևս մեկ հանգամանք։
Անգլիայի վարչապետ Ջեյմս Կալոգանը հրաժարական է ներկայացրել, հիմնավորելով այն, որ առավոտյան վիճել է կնոջ հետ ու չի կարողացել հաշտվել։
Իսկ եթե ինքը չի կարողանում հաջող բանակցել իր ընտանիքի անդամի հետ և լուծել այդ խնդիրը, ապա ինքը ինչպես կարող է ղեկավարել երկիրը։
Եթե նոր ստեղծվող, կամ արդեն ստեղծված ուժը, այսօրվա փաստարկների առկայության դեպքում ի վիճակի չէ բացատրել հայ ժողովրդին, որ այս իշխանության մեղքով ու նախկինների ժառանգության հետևանքով կորցնում ենք պետականությունը, ապա ինչպես Վանոն կասեր` այդ անկարողությամբ ինչպես էք պատրաստվում երկիրը այս ճգնաժամից դուրս բերել, ինչպես էք բանակցելու գերտերությունների ու մեր դարավոր թշնամիների հետ։
Շարունակելի
Քաղբանտարկյալ «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ`
Արտակ Գալստյան
Նուբարաշեն ՔԿՀ
05.09.2024թ

Автор: 5NEWS
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
5NEWS
наверх
Logo

Подписаться на новостную ленту