«Երևանի Նորաձևության Շաբաթ 2024» -ի շրջանակում «Տերյան մշակութային կենտրոն» -ը ներկայանալու է «Թելիկ-մելիկ» հավաքածուի շարունակությամբ, որը Լիլիթ Մելիքյանի և Մարգարիտա Կարապետյանի համատեղ աշխատանքն է: Կենտրոնն այս անգամ ներկայացնում է իր աշխատանքը հատուկ տիպի մարդկանց հետ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես պետք է հասարակության մեջ ինտեգրման խնդիր ունեցող մարդկանց հետ աշխատել, նրանց ունակություններն ավելի շահավետ դարձնել։ Մարգարիտայի ասեղնագործությունները բոլորից տարբերվում են իրենց առանձնահատուկ ոճով: Նա սիրում է ասեղնագործել, որովհետև դա իրեն հանգստություն է բերում: Հավաքածուի մեջ ոչ մի զգեստ չի կրկնվում: Հավաքածուն ստեղծվել է առանց որևէ կանոնների և տենդեցների: Այն ժամանակակից երիտասարդական հավաքածու է, որտեղ կա դիզայների և մի աղջնակի մտածելակերպ և ունի սոցիալական կարևոր գործառույթ: Նախաձեռնությունը վերականգնում, նոր և ժամանակակից շունչ է հաղորդում ավանդական մշակույթին, ժողովրդական ձեռարվեստին և ազգային հագուստին։ |
Подписаться на новостную ленту